Համատեղ գործողութիւններ ուղղուած ՄԻԱՒ/ՁԻԱՀ-ի կանխարգելման


Համատեղ գործողութիւններ ուղղուած ՄԻԱՒ/ՁԻԱՀ-ի կանխարգելման

  • 21-10-2011 15:23:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 VivaCell-MTS-ի եւ Orange-ի բաժանորդները 6428 կարճ համարին կարող են հարցեր ուղղել` ՄԻԱՒ/ՁԻԱՀ-ին առնչուող տեղեկատուութիւն ստանալու նպատակով: VivaCell-MTS եւ Orange բջջային օպերատորները Հայկական Կարմիր խաչի եւ ԱՄՆ Խաղաղութեան կորպուսի հայաստանեան գրասենեակի հետ միասին` ձեռնարկում են դարի չարիք հանդիսացող ՄԻԱՒ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղուած համատեղ գործողութիւններ 31-ը յուլիսի, 2009 թ, Երեւան, Հայաստան – Այսօր Հայկական Կարմիր խաչի ընկերակցութեան (ՀԿԽԸ) մասնաշէնքում հրաւիրուել էր մամլոյ ասուլիս` VivaCell-MTS-ի, Orange-ի, հայկական Կարմիր խաչի ընկերակցութեան եւ ԱՄՆ Խաղաղութեան կորպուսի հայաստանեան գրասենեակի ղեկվարների մասնակցութեամբ` դարի չարիք հանդիսացող ՄԻԱՒ/Ձիահ-ի կանխարգելմանն ուղղուած համատեղ գործողութիւնների ?Բջջային կարճ հաղորդագրութիւնների տեղեկատուական թէժ գիծ? ծրագրի մեկնարկն ազդարարելու նպատակով: 2011թ. յունիսի 1-ից Հայկական Կարմիր Խաչի Ընկերութիւնը (ՀԿԽԸ) եւ ԱՄՆ Խաղաղութեան կորպուսի հայաստանեան գրասենեակը համատեղ նախաձեռնել են ?Բջջային կարճ հաղորդագրութիւնների տեղեկատուական թէժ գիծ? ծրագիրը: Ծրագրի նպատակն է անդրադառնալ ՄԻԱՒ/Ձիահ-ի վերաբերեալ ազգաբնակչութեան իրազեկուածութեան խնդրին, արձագանքել հարցերին եւ նուազեցնել ՄԻԱՒ վարակի վերաբերեալ ոչ լիարժէք տեղեկատուութեան տարածումը, խարանն ու խտրականութիւնը: Ծրագրի շնորհիւ ս.թ. հոկտեմբերի 21-ից VivaCell-MTS եւ Orange բջջային օպերատորների բոլոր բաժանորդները հնարաւորութիւն կ'ունենան ՄԻԱՒ/Ձիահ-ի խնդիրներին առնչուող իրենց յուզող հարցն անանուն ուղղել տրամադրուած 6428 կարճ համարին (1 SMS-ի արժէքն է 0 դրամ) եւ 24 ժամուայ ընթացքում ստանալ ճշգրիտ ու հակիրճ պատասխան: ՀՀ Ձիահ-ի Կանխարգելման Ազգային կենտրոնի կողմից պատրաստուած ՀԿԽԸ երիտասարդ կամաւորների ուժերով կը սահմանուի շուրջօրեայ ծառայութիւն` հարցերին ինտերֆեյս ծրագրի միջոցով արագ արձագանքելու, յատուկ ստեղծուած կայքում ՄԻԱՒ/ՁԻԱՀ-ի մասին յաւելեալ տեղեկութիւններ տրամադրելու ինչպէս նաեւ համապատասխան ինտերնետային կայքերին յղումներ կատարելու նպատակով: ՄԻԱՒ վարակի համաճարակն իր ներգործութեամբ եւ կործանարար չափերով աշխարհում արտակարգ իրավիճակ է ստեղծել: ՄԻԱՒ վարակն առաջին անգամ արձանագրուել է 1981թ.-ին` Ամն-ում: Այսօր այն տարածուել է բոլոր մայրցամաքներում` վերածուելով գլոբալ համաճարակի վ: 2009թ. դեկտեմբերի դրութեամբ աշխարհում արդէն կար մօտ 33,3մլն ՄԻԱՒ վարակ ունեցող մարդ: ՄԻԱՒ/Ձիահ-ի խնդիրն արդիական է նաեւ մեր հանրապետութեան համար: Հայաստանի Հանրապետութիւնում մարդու իմունային անբաւարարութեան վիրուսով վարակուածութեան դէպքերի արձանագրումը սկսուել է 1988 թուականից: 1988թ. մինչեւ 2011թ օգոստոսի 31-ը Հայաստանի Հանրապետութիւնում գրանցուել է ՄԻԱՒ վարակի 1100 դէպք ՀՀ քաղաքացիների շրջանում: ՄԻԱՒ վարակով հիւանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 747 մարդ (71,8%), իգական սեռի ներկայացուցիչների մօտ արձանագրուել է վարակի 293 դէպք (28,2%): ՄԻԱՒ վարակի 22 դէպք (2,1%) է արձանագրուել երեխաների մօտ: Միաւ-ով վարակուածների մօտ 57,6%-ը 25-39 տարիքային խմբում է: Բջջային կարճ հաղորդագրութիւնների տեղեկատուական թէժ գծի մասին հանրութեանը տեղեկացնելու նպատակով, նախատեսւում է ծրագրի ամբողջ ընթացքում իրականացնել ազգային տեղեկատուական քարոզարշաւ` թռուցիկների եւ պաստառների տարածում, տեղեկատուութիւն սոցիալական ցանցերում, յայտարարութիւններ ռադիօյով եւ հեռուստատեսութեամբ: Ծրագիրն իրականացւում է VivaCell-MTS եւ Orange բջջային կապի օպերատորների հետ համագործակցութեամբ: Ծրագրին աջակցում է նաեւ Նիկիտա Մոբայլ Սպը-ն:
  -   Մամլո հաղորդագրություն