Համատեղ գործողություններ ուղղված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը


Համատեղ գործողություններ ուղղված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը

  • 21-10-2011 15:23:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 VivaCell-MTS-ի եւ Orange-ի բաժանորդները 6428 կարճ համարին կարող են հարցեր ուղղել` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող տեղեկատվություն ստանալու նպատակով: VivaCell-MTS եւ Orange բջջային օպերատորները Հայկական Կարմիր խաչի եւ ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի հետ միասին` ձեռնարկում են դարի չարիք հանդիսացող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված համատեղ գործողություններ 31-ը հուլիսի, 2009 թ, Երեւան, Հայաստան – Այսօր Հայկական Կարմիր խաչի ընկերակցության (ՀԿԽԸ) մասնաշենքում հրավիրվել էր մամլո ասուլիս` VivaCell-MTS-ի, Orange-ի, Հայկական Կարմիր խաչի ընկերակցության եւ ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկվարների մասնակցությամբ` դարի չարիք հանդիսացող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված համատեղ գործողությունների ?Բջջային կարճ հաղորդագրությունների տեղեկատվական թեժ գիծ? ծրագրի մեկնարկն ազդարարելու նպատակով: 2011թ. հունիսի 1-ից Հայկական Կարմիր Խաչի Ընկերությունը (ՀԿԽԸ) եւ ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը համատեղ նախաձեռնել են ?Բջջային կարճ հաղորդագրությունների տեղեկատվական թեժ գիծ? ծրագիրը: Ծրագրի նպատակն է անդրադառնալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ազգաբնակչության իրազեկվածության խնդրին, արձագանքել հարցերին եւ նվազեցնել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ ոչ լիարժեք տեղեկատվության տարածումը, խարանն ու խտրականությունը: Ծրագրի շնորհիվ ս.թ. հոկտեմբերի 21-ից VivaCell-MTS եւ Orange բջջային օպերատորների բոլոր բաժանորդները հնարավորություն կունենան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին առնչվող իրենց հուզող հարցն անանուն ուղղել տրամադրված 6428 կարճ համարին (1 SMS-ի արժեքն է 0 դրամ) եւ 24 ժամվա ընթացքում ստանալ ճշգրիտ ու հակիրճ պատասխան: ՀՀ ՁԻԱՀ-ի Կանխարգելման Ազգային կենտրոնի կողմից պատրաստված ՀԿԽԸ երիտասարդ կամավորների ուժերով կսահմանվի շուրջօրյա ծառայություն` հարցերին ինտերֆեյս ծրագրի միջոցով արագ արձագանքելու, հատուկ ստեղծված կայքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին հավելյալ տեղեկություններ տրամադրելու ինչպես նաեւ համապատասխան ինտերնետային կայքերին հղումներ կատարելու նպատակով: ՄԻԱՎ վարակի համաճարակն իր ներգործությամբ եւ կործանարար չափերով աշխարհում արտակարգ իրավիճակ է ստեղծել: ՄԻԱՎ վարակն առաջին անգամ արձանագրվել է 1981թ.-ին` ԱՄՆ-ում: Այսօր այն տարածվել է բոլոր մայրցամաքներում` վերածվելով գլոբալ համաճարակի վ: 2009թ. դեկտեմբերի դրությամբ աշխարհում արդեն կար մոտ 33,3մլն ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաեւ մեր հանրապետության համար: Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից: 1988թ. մինչեւ 2011թ օգոստոսի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1100 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 747 մարդ (71,8%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 293 դեպք (28,2%): ՄԻԱՎ վարակի 22 դեպք (2,1%) է արձանագրվել երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ 57,6%-ը 25-39 տարիքային խմբում է: Բջջային կարճ հաղորդագրությունների տեղեկատվական թեժ գծի մասին հանրությանը տեղեկացնելու նպատակով, նախատեսվում է ծրագրի ամբողջ ընթացքում իրականացնել ազգային տեղեկատվական քարոզարշավ` թռուցիկների եւ պաստառների տարածում, տեղեկատվություն սոցիալական ցանցերում, հայտարարություններ ռադիոյով եւ հեռուստատեսությամբ: Ծրագիրն իրականացվում է VivaCell-MTS եւ Orange բջջային կապի օպերատորների հետ համագործակցությամբ: Ծրագրին աջակցում է նաեւ Նիկիտա Մոբայլ ՍՊԸ-ն:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play