Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել մի շարք ուղղութիւններով յաջողութեամբ զարգացող հայ-ռուսական յարաբերութիւնները


Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել մի շարք ուղղութիւններով յաջողութեամբ զարգացող հայ-ռուսական յարաբերութիւնները

  • 26-10-2011 12:30:02   | Ռուսաստան  |  Քաղաքական

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հոկտեմբերի 25-ի երեկոյեան հանդիպում է ունեցել ՌԴ կառավարութեան նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նշելով, որ պետական այցի շրջանակներում ՌԴ կառավարութեան նախագահի հետ հանդիպումը լաւ հնարաւորութիւն է հայ-ռուսական յարաբերութիւնների հեռանկարների քննարկման համար, Սերժ Սարգսեանը գոհունակութեամբ է փաստել, որ երկկողմ յարաբերութիւնները գտնւում են շատ լաւ մակարդակում: Նա նշել է, որ կառավարութիւնների միջեւ երկխօսութիւնը եւ ձեւաւորուած մթնոլորտը թոյլ են տալիս քննարկել ցանկացած հարց: «մենք համարում ենք, որ իրականում մեր տնտեսական յարաբերութիւնները վատ չեն զարգանում: Ինչպէս Դուք արդէն նշեցիք` անցեալ տարի մենք հասանք մինչեւ 1 մլրդ դոլարի ապրանքաշրջանառութեան ծաւալներիէ,- ասել է Սերժ Սարգսեանը: Նրա խօսքերով, Հայաստանի համար դա լուրջ թիւ է: Ս.Սարգսեանը նշել է, որ օտարերկրեայ ներդրումների 57 տոկոսը ռուսական ներդրումներն են, կան ռուսական կամ համատեղ մօտաւորապէս 1500 ընկերութիւններ, այսինքն, այդ իմաստով` աճ կայ: Սերժ Սարգսեանը խօսել է նաեւ հումանիտար ոլորտում հայ-ռուսական համագործակցութեան մասին, որոնք, նրա հաւաստմամբ, եւս լաւ են զարգանում: Ըստ նրա, ՌԴ իր այցի օրերին պայմանաւորուածութիւններ են ձեռք բերուել նոր քուոտաների մասին: «իհարկէ, մենք կը ցանկանայինք քննարկել նոր ծրագրերի հնարաւորութիւնները, որոնք է՛լ աւելի կ'ամրապնդեն մեր յարաբերութիւններըէ,- ասել է Ս.Սարգսեանը: ՌԴ կառավարութեան նախագահը, ողջունելով Սերժ Սարգսեանին եւ նշելով, որ անչափ հաճելի է տեսնել նրան Ռուսաստան կատարած պետական այցի շրջանակներում, անդրադարձել է երկու երկրների միջեւ տնտեսական, այդ թւում` առեւտրատնտեսական յարաբերութիւններին: Վլադիմիր Պուտինը եւս բարձր է գնահատել մի շարք ուղղութիւններով յաջողութեամբ զարգացող հայ-ռուսական յարաբերութիւնները` նշելով, որ Հայաստանի վարչապետի հետ բոլորովին վերջերս հնարաւորութիւն է ունեցել հանգամանօրէն զրուցել երկկողմ յարաբերութիւններն է՛լ աւելի ինտենսիւ զարգացնելու լրացուցիչ անելիքների մասին: ՌԴ կառավարութեան նախագահը գոհունակութեամբ ընդգծել է, որ, ընդհանուր առմամբ, ամէն ինչ ընթանում է աշխատանքային ռեժիմով:
  -   Քաղաքական