Վախճանուել է պետական անուանի գործիչ ու դիւանագէտ, Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախկին նախարար Անատոլի Մկրտչեանը


Վախճանուել է պետական անուանի գործիչ ու դիւանագէտ, Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախկին նախարար Անատոլի Մկրտչեանը

  • 26-10-2011 18:42:55   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը խոր վշտով յայտնում է, որ հոկտեմբերի 26-ին ծանր հիւանդութիւնից յետոյ 80 տարեկան հասակում վախճանուել է պետական անուանի գործիչ ու դիւանագէտ, Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախկին նախարար, արտակարգ եւ լիազօր պաշտօնաթող դեսպան Անատոլի Աշոտի Մկրտչեանը եւ ցաւակցում հանգուցեալի հարազատներին: Անատոլի Մկրտչեանի յուղարկաւորութիւնը կազմակերպելու համար ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծուել է կառավարական յանձնաժողով` Հհ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանի գլխաւորութեամբ: Անատոլի Մկրտչեանի թաղման յանձնաժողովը յայտնում է, որ քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կ'ունենայ հոկտեմբերի 27-ինժամը 18-ին, Սայաթ-նովայ, 29, բն. 21 հասցէով: Հրաժեշտի արարողութիւնը տեղի կ'ունենայ հոկտեմբերի 28-ին, ժամը 12-ից – 14-ը Երեւանի Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տանը: Յուղարկաւորութիւնը ժամը 14-ին Երեւանի քաղաքային գերեզմանոցի նոր պանթէոնում:
  -   Քաղաքական