Րաֆֆի Յովհաննիսեանը մասնակցել է Տիգրանակերտի սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացմանը եւ վերաօծման արարողութեանը


Րաֆֆի Յովհաննիսեանը մասնակցել է Տիգրանակերտի սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացմանը եւ վերաօծման արարողութեանը

  • 26-10-2011 19:40:48   |   |  Մամլո հաղորդագրություն

«ժառանգութիւն» կուսակցութեան առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանը մէկշաբաթեայ այցելութիւններով գտնւում է Արեւմտեան Հայաստանում է: Հոկտեմբերի 22-ին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հազարաւոր հայերի հետ միասին նա մասնակցեց Տիգրանակերտում (Դիարբեքիր) սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացմանը եւ վերաօծման արարողութեանը: Ի դէպ, այդ օրը հինաւուրց հայ առաքելական այս եկեղեցում կնքուեցին նախկինում որպէս սուննի մուսուլման ներկայացող մի խումբ արեւմտահայեր: Պատասխանելով հայերի եւ թուրքերի միջեւ պահպանուող սառնութեան մասին «Հիւրիեթ դեյլի նիւզ» թերթի հարցին, Րաֆֆի Յովհաննիսեանը մասնաւորապէս ասել է. «Անչափ կարեւոր է, որ երկու ժողովուրդների միջեւ հաստատուի երկխօսութիւն, սակայն դա պէտք է տեղի ունենա առանց մոռացութեան մատնելու պատմական այն ահաւոր ողբերգութիւնը, ինչպիսին է Ցեղասպանութիւնը»: Այնուհետեւ Րաֆֆի Յովհաննիսեանն այցելեց Բիթլիս եւ Մուշ, եղաւ Սուլուխում, Խնուսում եւ տեղի Սանասարեան ակադեմիայում: Մի քանի ժամով նա մեկնեց Վան (մինչեւ այնտեղ տեղի ունեցած երկրաշարժը), ապա ժամանեց Կարին, ուր այցելեց «Յառաջ» օրաթերթի գրասենեակի պահպանուած շէնք: Ըստ «Ժառանգութիւն» կուսակցութեան լրատուական ծառայութեան հաղորդագրութեան, Արեւմտեան Հայաստանի մի քանի այլ քաղաքներ այցելելուց յետոյ Րաֆֆի Յովհաննիսեանը կը վերադառնայ Երեւան:
  -   Մամլո հաղորդագրություն