Ռազմարդիւնաբերութեան ոլորտում հայ-ռուսական համագործակցութիւնն արդիւնաւէտօրէն զարգանում է


Ռազմարդիւնաբերութեան ոլորտում հայ-ռուսական համագործակցութիւնն արդիւնաւէտօրէն զարգանում է

  • 27-10-2011 16:55:26   | Հայաստան  |  Քաղաքական
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարեանն ընդունել է Ռուսաստանի Դաշնութեան ռազմատեխնիկական համագործակցութեան դաշնային ծառայութեան տնօրէնի տեղակալ Կոնստանտին Բիրիւլինի գլխաւորած պատուիրակութեանը: կողմերը գոհունակութեամբ նշել էն, որ 2010թ. ստորագրուած “ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմաարդիւնաբերութեան ոլորտում համագործակցութեան մասին” պայմանագրով նախատեսուած հայ-ռուսական համատեղ ձեռնարկութիւնների ստեղծման ընթացքը բնականոն հունով առաջ է գնում: ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարեանն իր գոհունակութիւնն է յայտնել ռազմաարդիւնաբերութեան ոլորտում հայ-ռուսական համագործակցութեան ընթացքի կապակցութեամբ` ընդգծելով հայկական եւ ռուսական ռազմատեխնիկական ձեռնարկութիւնների փոխադարձ ինտէգրման հնարաւորութիւնների ընդլայնման անհրաժեշտութիւնը: Քննարկուել էն երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցութեանն առնչուող հարցեր, այդ թւում նորմատիւային բազաներում համապատասխան փոփոխութիւնների իրականացման անհրաժեշտութիւնը, որը կը նպաստի երկու երկրների ձեռնարկութիւնների միջեւ համագործակցութեան առաւել դիւրինացմանը: Ի լրումն, կողմերը քննարկել էն ռազմատեխնիկական համագործակցութեան ոլորտում մի շարք նոր ծրագրերի իրականացման հնարաւորութիւնը: Հանդիպման ընթացքում Կ.Բիրիւլինը եւ ՀՀ Պաշտպանութեան փոխնախարար Ա. Միրզաբեկեանը ներկայացրել էն յանձնաժողովի նիստի արդիւնքները:
  -   Քաղաքական