Ռազմարդյունաբերության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունն արդյունավետորեն զարգանում է


Ռազմարդյունաբերության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունն արդյունավետորեն զարգանում է

  • 27-10-2011 16:55:26   | Հայաստան  |  Քաղաքական
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ 2010թ. ստորագրված “Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին” պայմանագրով նախատեսված հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծման ընթացքը բնականոն հունով առաջ է գնում: ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր գոհունակությունն է հայտնել ռազմաարդյունաբերության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքի կապակցությամբ` ընդգծելով հայկական եւ ռուսական ռազմատեխնիկական ձեռնարկությունների փոխադարձ ինտեգրման հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությունը: Քննարկվել են երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում նորմատիվային բազաներում համապատասխան փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը, որը կնպաստի երկու երկրների ձեռնարկությունների միջեւ համագործակցության առավել դյուրինացմանը: Ի լրումն, կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մի շարք նոր ծրագրերի իրականացման հնարավորությունը: Հանդիպման ընթացքում Կ.Բիրյուլինը եւ ՀՀ Պաշտպանության փոխնախարար Ա. Միրզաբեկյանը ներկայացրել են հանձնաժողովի նիստի արդյունքները:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play