Վարչապետն ընդունել է Կոնստանտին Բիրիւլինին


Վարչապետն ընդունել է Կոնստանտին Բիրիւլինին

  • 28-10-2011 13:32:57   | Հայաստան  |  Քաղաքական

Վարչապետ տիգրան Սարգսեանը հոկտեմբերի 28-ին ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցութեան դաշնային ծառայութեան տնօրէնի տեղակալ, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցութեան միջկառավարական յանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Կոնստանտին Բիրիւլինին: Կառավարութեան ղեկավարը գոհունակութիւն է յայտնել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցութեան ընթացքից` ընդգծելով, որ այն կարեւոր նշանակութիւն ունի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական դաշնակցային յարաբերութիւններում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցութեանն առնչուող հարցեր: Ըստ ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, այսօր Երեւանում աւարտւում են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցութեան միջկառավարական յանձնաժողովի 6-րդ նիստի աշխատանքները, որոնք մեկնարկել էին հոկտեմբերի 24-ին: Յանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ պաշտպանութեան նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկեանը:
  -   Քաղաքական