Վարչապետն ընդունել է Կոնստանտին Բիրյուլինին


Վարչապետն ընդունել է Կոնստանտին Բիրյուլինին

  • 28-10-2011 13:32:57   | Հայաստան  |  Քաղաքական

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Կոնստանտին Բիրյուլինին: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ընթացքից` ընդգծելով, որ այն կարեւոր նշանակություն ունի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական դաշնակցային հարաբերություններում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, այսօր Երեւանում ավարտվում են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի աշխատանքները, որոնք մեկնարկել էին հոկտեմբերի 24-ին: Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play