«Պատանի սամբիստ-2011» թիմային միջազգային առաջնութեանը Հայաստանից մասնակցող «Զեյթուն» ակումբը դուրս եկաւ յաջորդ փուլ


«Պատանի սամբիստ-2011» թիմային միջազգային առաջնութեանը Հայաստանից մասնակցող «Զեյթուն» ակումբը դուրս եկաւ յաջորդ փուլ

  • 30-10-2011 10:27:29   | Ռուսաստան  |  Սպորտ

Մոսկուայում անցկացւում է «Պատանի սամբիստ-2011» թիմային միջազգային առաջնութիւնը, որին Հայաստանից մասնակցում է հանրապետական փուլի յաղթող «Զեյթուն» ակումբը: Ինչպէս «Նոյեան Տապան» -ին յայտնեցին ՀՀ սամբոյի ֆեդերացիայից, հոկտեմբերի 29-ին աւարտուեցին ենթախմբային մրցումները, որի արդիւնքում «Զեյթուն»-ը` ընդգրկուած լինելով առաջին ենթախմբում, 11:1 եւ 12:0 հաշուով յաղթանակներ տանելով մոլդովական «Բելցի» եւ Օդեսսայի «Վերածնունդ» թիմերի հետ հանդիպումներում, չեչենական «Շամսուդինայ Ոււայսաեւա» ակումբի հետ, որին պարտուել էր 1:11 հաշուով, դուրս եկաւ յաջորդ փուլ: Մրցումները շարունակւում էն:
  -   Սպորտ