Տիգրան Սարգսեան. Ինտերնետն այսօր սովորական ընտանիքի համար դարձել է անբաժանելի մաս


Տիգրան Սարգսեան. Ինտերնետն այսօր սովորական ընտանիքի համար դարձել է անբաժանելի մաս

  • 31-10-2011 12:22:57   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Ընդամէնը երեք տարի առաջ մէկ մէգաբիթ ինտերնետ կապն արժէր մէկ միլիոն 200 հազար դրամ, այսօր այն արժէ 34 հազար դրամ, դա էական առաջընթաց է ինտերնետի հասանելիութիւնն ապահովելու տեսանկիւնից: Հոկտեմբերի 30-ին ՀՀԿ առաջին տնտեսական համաժողովի աւարտին լրագրողների հետ ճեպազրոյցում նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը: Կառավարութեան ղեկավարը պարզաբանել է, որ գների նուազման վրա առաջին հերթին ազդել է այն, որ Հայաստանի կառավարութիւնը տեղեկատուական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցութեան ոլորտը հռչակել է որպէս առաջանահերթութիւն: Կառավարոթիւնում կա խորհուրդ, որում ներառուած են մասնաւոր հատուածի ներկայացուցիչները, որոնց հետ համատեղ քննարկւում է համալիր միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը: Յիշեալ ծրագիրը նպատակ ունի ստեղծել բարենպաստ միջավայր ոլորտի զարգացման համար: Իրականացուել են նաեւ օրէնսդրական փոփոխութիւններ, ընդունուել բազմաթիւ նորմատիւային ակտեր, բոլոր գերատեսչութիւններին տրուել յանձնարարականներ` վերացնելու համար այն գործառոյթները, որոնք խոչընդոտում են տեղեկատուական տեխնոլոգիաների զարգացմանը: Արդիւնքոմ, եթէ ընդամէնը երեք տարի առաջ Հայաստանում կար 80 հազար ինտերնետից օգտուող, ապա ներկայումս այդ թիւը կազմում է 350 հազար: «սայ հանրութեան բաւական լուրջ զանգուած է: Ինտերնետն այսօր սովորական ընտանիքի համար դարձել է անբաժանելի մաս»,- նկատել է կառավարութեան ղեկավարը:
  -   Տնտեսութիւն