Տիգրան Սարգսյան. Ինտերնետն այսօր սովորական ընտանիքի համար դարձել է անբաժանելի մաս


Տիգրան Սարգսյան. Ինտերնետն այսօր սովորական ընտանիքի համար դարձել է անբաժանելի մաս

  • 31-10-2011 12:22:57   | Հայաստան  |  Տնտեսություն

Ընդամենը երեք տարի առաջ մեկ մեգաբիթ ինտերնետ կապն արժեր մեկ միլիոն 200 հազար դրամ, այսօր այն արժե 34 հազար դրամ, դա էական առաջընթաց է ինտերնետի հասանելիությունն ապահովելու տեսանկյունից: Հոկտեմբերի 30-ին ՀՀԿ առաջին տնտեսական համաժողովի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը պարզաբանել է, որ գների նվազման վրա առաջին հերթին ազդել է այն, որ Հայաստանի կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտը հռչակել է որպես առաջանահերթություն: Կառավարոթյունում կա խորհուրդ, որում ներառված են մասնավոր հատվածի ներկայացուցիչները, որոնց հետ համատեղ քննարկվում է համալիր միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը: Հիշյալ ծրագիրը նպատակ ունի ստեղծել բարենպաստ միջավայր ոլորտի զարգացման համար: Իրականացվել են նաեւ օրենսդրական փոփոխություններ, ընդունվել բազմաթիվ նորմատիվային ակտեր, բոլոր գերատեսչություններին տրվել հանձնարարականներ՝ վերացնելու համար այն գործառույթները, որոնք խոչընդոտում են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: Արդյունքոմ, եթե ընդամենը երեք տարի առաջ Հայաստանում կար 80 հազար ինտերնետից օգտվող, ապա ներկայումս այդ թիվը կազմում է 350 հազար: «Սա հանրության բավական լուրջ զանգված է: Ինտերնետն այսօր սովորական ընտանիքի համար դարձել է անբաժանելի մաս»,- նկատել է կառավարության ղեկավարը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play