Դաւիթ Յարութիւնեան. Ազգային ժողովի նախագահի պաշտօնով իսկապէս հետաքրքրուած չեմ


Դաւիթ Յարութիւնեան. Ազգային ժողովի նախագահի պաշտօնով իսկապէս հետաքրքրուած չեմ

  • 02-11-2011 18:35:14   | Հայաստան  |  Քաղաքական
Ազգային ժողովի նախագահի պաշտօնը դեռեւս թափուր չէ, եւ Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնն առայժմ նոր թեկնածութեան հարց չի քննարկել: Այս մասին նոյեմբերի 2-ին ԱԺ-ում` ի պատասխան լրագրողների հարցերի, յայտնեց Պետաիրաւական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Դաւիթ Յարութիւնեանը` յաւելելով, որ առաջիկայում, բնականաբար, այդ հարցը կը դառնայ քաղաքական քննարկման առարկայ: Ինչ վերաբերում է շրջանառուող այն լուրերին, թէ ինքը ԱԺ նախագահի պաշտօնի առաւել հաւանական թեկնածուներից մէկն է, ապա , ըստ Դ.Յարութիւնեանի, դա ամենեւին չի մտնում իր նախասիրութիւնների մէջ: «Այդ պաշտօնով էս իսկապէս հետաքրքրուած չեմ»,-ընդգծեց նա: Հարցին, թէ նման առաջարկի դէպքում ինչպիսին կը լինի իր պատասխանը, նա ասաց. «Էս կարծում եմ, որ կոռեկտ չէ հիմա քննարկել, բայց յուսով եմ, որ ինձ նման առաջարկ չի ներկայացուի»: Լրագրողների խնդրանքով Դ.Յարութիւնեանն անդրադարձաւ նաեւ Յովիկ Աբրահամեանի` ընտրութիւններում ՀՀԿ նախընտրական շտաբը գլխաւորելու առաջարկը նախօրէին ընդունելու եւ այդ կապակցութեամբ ԱԺ նախագահի պաշտօնից հրաժարուելու որոշմանը. «Թէեւ նախընտրական վիճակ չկայ, այնուամենայնիւ քաղաքականութեան մէջ անհրաժեշտ է արդէն սկսել մոբիլիզացնել ուժերը` հաշուի առնելով նաեւ այն, որ բաւականին թէժ քաղաքական պայքար է մեզ սպասում: Այդ տեսանկիւնից, կարծես թէ, հարցը քննարկուեց կուսակցութիւնում, եւ բոլորն ունեցան միասնական դիրքորոշումէ: Հարցին, թէ որքանով էն հաւաստի այն լուրերը, թէ հրաժարականը պայմանաւորուած է իշխանական շրջանակներում առկայ հակասութիւններով, Դ.Յարութիւնեանը նշեց, որ «այդ դէպքում նախընտրկան շտաբ չէն ղեկավարում»:
  -   Քաղաքական