2012թ.-ին քաղաքացիական ծառայողների բազային պաշտօնային դրոյքաչափերը կը մնան անփոփոխ


2012թ.-ին քաղաքացիական ծառայողների բազային պաշտօնային դրոյքաչափերը կը մնան անփոփոխ

  • 02-11-2011 20:02:03   | Հայաստան  |  Տնտեսութիւն
2012թ.-ին պետական ապարատի քաղաքացիական ծառայողների բազային պաշտօնային դրոյքաչափերի բարձրացում նախատեսուած չէ: Այս մասին Ազգային ժողովի մշտական յանձնաժողովների նոյեմբերի 2-ի համատեղ նիստում յայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պաւել Սաֆարեանը` ներկայացնելով 2012թ.-ի պետական բիւջէի նախագծով նախատեսուած պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերը: Ըստ նրա, քաղծառայողների աշխատավարձները միջինում կը բարձրանան շուրջ 3 տոկոսով: Դա պայմանաւորուած ըստ ստաժի տեւողութեան օրէնսդրութեամբ նախատեսուած աշխատավարձի բնականոն աճով: Արդիւնքում` 2012թ.-ին քաղծառայողների միջին աշխատավարձը կը կազմի 146 հազար դրամ` 2011թ.-ի շուրջ 142 հազար դրամի փոխարէն: Նշուեց նաեւ, որ առաջին անգամ պետբիւջէով նախատեսուած էն շուրջ 18 մլրդ դրամի չափով յատկացումներ` հանրային ծառայութեան մէջ ընդգրկուածներին սոցիալական փաթեթով ապահովելու համար: Ընդ որում, կիրառուելու է հաւասարութեան սկզբունքը` աշխատավարձի մեծութիւնից անկախ: Սոցիալական փաթեթից օգտուողների շրջանակը ճշգրտելուց յետոյ կը յստակեցուի իւրաքանչիւրի համար նախատեսուելիք փաթեթի արժէքը: ՀՀ 2012 թուականի պետական բիւջէի նախագծում ՀՀ օրէնսդիր, գործադիր եւ դատական իշխանութեան մարմինների պահպանման ծախ¬սերի ընդհանուր գումարը ծրագրա¬վորուած է շուրջ 57.9 մլրդ դրամի չափով, ինչը շուրջ 3 մլրդ դրամով գերազանցում է 2011թ.-ի համար հաստատուած ցուցանիշը: Աճը պայմանաւորուած է 2011թ.-ի համեմատ 2.3 մլրդ դրամի չափով աշխատավարձի ֆոնդի աւելացմամբ` ի հաշիւ կ'առուցուածքային փոփոխութիւնների արդիւնքում 116-ով հաստիքների աւելացման, ինչպէս նաեւ միջին աշխատավարձերի աճի: Պետական ապարատի ծախսերի աճը նաեւ պայմանաւորուած է ՀՀ դեսպանութիւնների եւ ներկայացուցչութիւնների պահպանման ծախսերի շուրջ 0.6 մլրդ դրամով աւելացմամբ:
  -   Տնտեսութիւն