Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 66.43 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 85.82 մլն ԱՄՆ դոլար


Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 66.43 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 85.82 մլն ԱՄՆ դոլար

  • 04-11-2011 16:06:41   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է 66 մլն 425 հազար 710 ԱՄՆ դոլար` 378.52 դրամ 1ամն դոլարի դիմաց միջին փոխարժէքով, վաճառուել 85 մլն 823 հազար 150 ԱՄՆ դոլար` 379.64 դրամ միջին փոխարժէքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան հաղորդագրութեան, նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 300 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառքª 378.75 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱ» ԲԲԸ-ում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 12 մլն 620 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 379.35 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: Հոկտեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 27.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերինը` 45.4 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն