Մանկապիղծ Սերոբ Տէր-պողոսեանի դատական յաջորդ նիստը կ'անցկացուի նոյեմբերի 14-ին


Մանկապիղծ Սերոբ Տէր-պողոսեանի դատական յաջորդ նիստը կ'անցկացուի նոյեմբերի 14-ին

  • 07-11-2011 14:13:54   | Հայաստան  |  Հասարակութիւն

Լոռիի մարզի ընդհանուր իրաւասութեան դատարանում նոյեմբերի 7-ին մինչեւ նոյեմբերի 14-ը յետաձգուել է մանկապղծութեան մէջ մեղադրուող ամերիկահայ գործարար Սերոբ Տէր-պողոսեանի դատական նիստը: Այսօր պէտք է պաշտպանական ճառով հանդէս գային Տէր-պողոսեանի պաշտպաններ Տիգրան Սաֆարեանն ու Գիւի Յովհաննիսեանը, սակայն պաշտպանական կողմը յայտնել է, որ պատրաստ չէ ներկայացնել իր ճառը: «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի" 70-ամեայ սեփականատէրը մեղադրւում է մէկ տասնեակից աւելի անչափահասների բռնութեամբ սեռական յարաբերութիւններին հարկադրելու մէջ: Նրան մեղադրանք է առաջադրուել 139 յօդուածի 3-րդ մասով (Սեքսուալ բնոյթի բռնի գործողութիւնները): Մեղադրող կողմն առաջարկել է Սերոբ Տէր-պողոսեանին դատապարտել 15 տարուայ ազատազրկման:
  -   Հասարակութիւն