Մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի դատական հաջորդ նիստը կանցկացվի նոյեմբերի 14-ին


Մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի դատական հաջորդ նիստը կանցկացվի նոյեմբերի 14-ին

  • 07-11-2011 14:13:54   | Հայաստան  |  Հասարակություն

Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 7-ին մինչեւ նոյեմբերի 14-ը հետաձգվել է մանկապղծության մեջ մեղադրվող ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի դատական նիստը: Այսօր պետք է պաշտպանական ճառով հանդես գային Տեր-Պողոսյանի պաշտպաններ Տիգրան Սաֆարյանն ու Գիվի Հովհաննիսյանը, սակայն պաշտպանական կողմը հայտնել է, որ պատրաստ չէ ներկայացնել իր ճառը: «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի" 70-ամյա սեփականատերը մեղադրվում է մեկ տասնյակից ավելի անչափահասների բռնությամբ սեռական հարաբերություններին հարկադրելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 139 հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Մեղադրող կողմն առաջարկել է Սերոբ Տեր-Պողոսյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play