Կը վերականգնուեն ափապաշտպան կառոյցները


Կը վերականգնուեն ափապաշտպան կառոյցները

  • 10-11-2011 15:25:52   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Կառավարութեան նոյեմբերի 10-ի նիստում կառավարութիւնը լրացումներ է կատարել իր աւելի վաղ ընդունած որոշումներից մէկում, ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեանը յատկացրել աւելի քան 256 մլն դրամ` Արմավիրի մարզի Ջանֆիդայի համայնքի տարածքում Արաքս գետի ափապաշտպան կառոյցի վերականգնման, Սիւնիքի մարզում Արաքս գետի վթարուած եւ վթարավտանգ հատուածների վերականգնման, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի տարածքում Մարտունի գետի կարճապատնէշների տեղադրման, Տաւուշի մարզի Աչաջուրի համայնքի տարածքում Աղստեւ գետի յունի ուղղման, արգելաթմբերի ստեղծման միջոցով մաքրման նպատակով: Նշուած աշխատանքները կատարուելու են մինչեւ 2012 թ. գարնանային վարարումները: Ըստ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, կառավարութեան որոշմամբ Համաշխարհային բանկի աջակցութեամբ իրականացուող կենսական նշանակութեան ճանապարհների բարելաւման ծրագրի լրացուցիչ ֆինանսաւորմամբ 2011 թ. ձեռք բերուած դեֆլեկտոմետրը անժամկէտ եւ անհատոյց օգտագործման իրաւունքով ամրացուել է «հայաստանի աւտոմոբիլային ճանապարհների տնօրինութիւն» Պոակ-ին: Մօտ 105 մլն դրամ արժէքով ժամանակակից ճանապարհային այդ սարքաւորումը, որն յագեցուած է համակարգչային ծրագրով, հնարաւորութիւն է տալիս գնահատել գոյութիւն ունեցող եւ նոր կառուցուած ճանապարհային հագուստի ամրութիւնը: Կառավարութիւնը որոշել է Լոռու մարզի Ստեփանաւան քաղաքի բնակիչ, շարքային պայմանագրային զինծառայող Արտակ Ղաբուզեանի 5 անձից բաղկացած ընտանիքի բնակարանային խնդիրը լուծել 3 սենեականոց բնակարանի յատկացմամբ: Արտակ Ղաբուզեանը 2010 թ. ԼՂՀ հիւսիս-արեւելեան սահմանում հերթապահութեան ժամանակ ցուցաբերել է արիութիւն եւ նախաձեռնողականութիւն` ոչնչացնելով դիրք ներխուժած հակառակորդի դիվերսանտին: Գործադիրը որոշել է 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետութիւնից բռնագաղթած եւ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն ստացած Սեդա Բաբայանցի զբաղեցրած բնակելի տարածքը, որը գտնւում է «հանրակացարաններ» Փբը-ը տնօրինութեան Երեւանի Արցախի 4-րդ նրբանցքի մասնաշէնքում, սեփականաշնորհել նրա անունով: Մէկ այլ որոշմամբ սահմանուել է ժամանակաւոր պաշտպանութիւն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի տրման կարգը, որի համաձայն ՀՀ ոստիկանութեան մարմինների կողմից տրամադրուող վկայականի գործողութեան ժամկէտը մէկ տարի է: Կառավարութիւնը վերաբաշխում է կատարել ՀՀ 2011թ պետբիւջէում, փոփոխութիւններ եւ լրացումներ` իր նախկին որոշումներից մէկում եւ Ա. Երզնկեանի անուան N 118 աւագ դպրոցի ֆիզիկայի լաբորատորիան անհրաժեշտ սարքաւորումներով եւ լաբորատոր պիտոյքներով համալրելու նպատակով յատկացրել 10 մլն դրամ:
  -   Տնտեսութիւն