ՀՀ դեսպան Արմէն Եգանեանը հանդիպել է Կ'անադա-հայաստան բարեկամութեան խմբի անդամների հետ


ՀՀ դեսպան Արմէն Եգանեանը հանդիպել է Կ'անադա-հայաստան բարեկամութեան խմբի անդամների հետ

  • 16-11-2011 11:16:49   | Կանադա  |  Քաղաքական
Նոյեմբերի15-ին Կանադայի խորհրդարանում տեղի ունեցաւ անդրանիկ հանդիպում ՀՀ դեսպան Արմէն Եգանեանի եւ վերստին կազմաւորուած Կ'անադա-հայաստան բարեկամութեան խմբի անդամների միջեւ: Խմբում ներգրաւուած էն18 պատգամաւորներ` Կանադայի Պահպանողական(իշխող), Ազատական եւ Նոր Ժողովրդավարական կուսակցութիւններից: ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութեան հաղորդագրութեան, ՀՀ դեսպանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականութեան հիմնական ուղղութիւնները եւ արդի մարտահրաւէրները: կողմերը կարեւորեցին հայ-կանադական բարեկամութեան ամրապնդման, մասնաւորապէս` միջխորհրդարանական համագործակցութեան զարգացման հարցերը: Դեսպանը երախտագիտութիւն յայտնեց պատգամաւորներին Կանադայի Խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար: հանդիպման վերջում դեսպանը պատասխանեց խորհրդարանական բարեկամութեան խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտի եւ այլ անդամների հարցերին:
  -   Քաղաքական