Սեյրան Օհանեանի գլխաւորած պատուիրակութիւնը մեկնել է Ալմաթի
16-11-2011 12:46:21 | | Քաղաքական
2011թ. Նոյեմբերի 17-ին Ղազախստանի Հանրապետութեան մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ԱՊՀ մասնակից պետութիւնների պաշտպանութեան նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով այսօր Ալմաթի է մեկնել ՀՀ պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանի գլխաւորած պատուիրակութիւնը:
Նիստի ընթացքում կքննարկուէն եւ կստորագրուէն ռազմական համագործակցութեան բնագաւառում մի շարք փաստաթղթեր:
Այցի ընթացքում պլանաւորուած է ՀՀ պաշտպանութեան նախարարի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի Դաշնութեան պաշտպանութեան նախարար Ա.Սերդիւկովի, Բելառուսի Հանրապետութեան պաշտպանութեան նախարար, գեներալ-լեյտենանտ Յ.Ժադոբինի եւ Ուկրաինայի պաշտպանութեան նախարար Մ.Եժելի հետ: