Հետազօտւում է Սեւանայ լճի էկոլոգիական վիճակը


Հետազօտւում է Սեւանայ լճի էկոլոգիական վիճակը

  • 24-11-2011 14:07:43   | Հայաստան  |  Հասարակութիւն

Նոյեմբերի 24-ի նիստում ՀՀ կառավարութիւնը թոյլատրել է ՀՀ ԳԱԱ կենդանաբանութեան եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանութեան ինստիտուտի կողմից ՀՀ ներմուծուած «Հիդրոլոգ»Շնաւի նկատմամբ կիրառուող «ժամանակաւոր ներմուծումէ մաքսային ռեժիմի ժամկէտը երկարաձգել մինչեւ 2014թ. դեկտեմբերի 15-ը: Ըստ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, նաւը պատկանում է Ռուսաստանի Դաշնութեանը եւ հայաստան է բերուել երկու երկրների գիտութիւնների ակադեմիաների համագործակցութեան պայմանագրի համաձայն: Մինչեւ 2014թ. հոկտեմբերի 1-ը երկարաձգուել է ՀՀ բնապահպանութեան նախարարութեան «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» Պոակ-ի կողմից ժամանակաւորապէս ներմուծուած «Վոթերմաստեր կլասիկ 3» ինքնագնաց ֆրեզերային հողահան մեքենայի եւ լրացուցիչ սարքաւորումների մաքսային ռեժիմի ժամկէտը: Կառավարութեան որոշմամբ Երեւան քաղաքի Շիրակի 2այ հասցէի N7 հանրակացարանային մասնաշէնքի սենեակներից մէկը սեփականաշնորհուել է 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետութիւնից բռնագաղթած եւ ՀՀ քաղաքացիութիւն ստացած Անոյշ Թեւոսեանին: Մէկ այլ որոշմամբ գործադիրը Տաւուշի մարզի Վազաշեն գիւղի սողանքային գօտուց առաջնահերթ վերաբնակեցման ենթակայ Դերենիկ Ստեփանեանի բնակելի տան բնակիչների բնակարանային խնդիրների լուծման համար յատկացրել է 5 մլն 456 հազար 300 դրամ: Անհատոյց պետական ֆինանսական աջակցութիւնը ցուցաբերւում է շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու նպատակով: Կառավարութիւնն իր աւելի վաղ ընդունած որոշումներից մէկում կատարել է փոփոխութիւն եւ լրացումներ, որոնցով սահմանուել էն անտառները հաւատարմագրային կառավարման յանձնելու պահանջները, հաւատարմագրային կառավարման յանձնումը մերժելու հիմքերը:
  -   Հասարակութիւն