Հետազոտվում է Սևանա լճի էկոլոգիական վիճակը


Հետազոտվում է Սևանա լճի էկոլոգիական վիճակը

  • 24-11-2011 14:07:43   | Հայաստան  |  Հասարակություն

Նոյեմբերի 24-ի նիստում ՀՀ կառավարությունը թույլատրել է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի կողմից ՀՀ ներմուծված «Հիդրոլոգ» նավի նկատմամբ կիրառվող «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչեւ 2014թ. դեկտեմբերի 15-ը։ Ըստ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, նավը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը եւ Հայաստան է բերվել երկու երկրների գիտությունների ակադեմիաների համագործակցության պայմանագրի համաձայն։ Մինչեւ 2014թ. հոկտեմբերի 1-ը երկարաձգվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ժամանակավորապես ներմուծված «Վոթերմաստեր կլասիկ 3» ինքնագնաց ֆրեզերային հողահան մեքենայի եւ լրացուցիչ սարքավորումների մաքսային ռեժիմի ժամկետը։ Կառավարության որոշմամբ Երեւան քաղաքի Շիրակի 2ա հասցեի N7 հանրակացարանային մասնաշենքի սենյակներից մեկը սեփականաշնորհվել է 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած եւ ՀՀ քաղաքացիություն ստացած Անուշ Թեւոսյանին։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը Տավուշի մարզի Վազաշեն գյուղի սողանքային գոտուց առաջնահերթ վերաբնակեցման ենթակա Դերենիկ Ստեփանյանի բնակելի տան բնակիչների բնակարանային խնդիրների լուծման համար հատկացրել է 5 մլն 456 հազար 300 դրամ։ Անհատույց պետական ֆինանսական աջակցությունը ցուցաբերվում է շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու նպատակով։ Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն եւ լրացումներ, որոնցով սահմանվել են անտառները հավատարմագրային կառավարման հանձնելու պահանջները, հավատարմագրային կառավարման հանձնումը մերժելու հիմքերը։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play