2012թ.-ի աշնանը Հայաստանի տարածքում կանցկացուէն Հապկ-ի արագ արձագանքման հաւաքական ուժերի զօրավարժութիւններ


2012թ.-ի աշնանը Հայաստանի տարածքում կանցկացուէն Հապկ-ի արագ արձագանքման հաւաքական ուժերի զօրավարժութիւններ

  • 24-11-2011 18:09:00   | Հայաստան  |  Քաղաքական
Նոյեմբերի 21-ից 24-ը Երեւանում էր գտնւում Հապկ-ի գլխաւոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի գլխաւորած պատուիրակութիւնը` Հապկ-ի արագ արձագանքման հաւաքական ուժերի հետ համատեղ համալիր զօրավարժութիւնների նախապատրաստմանը նուիրուած խորհրդակցութիւններին մասնակցելու նպատակով: Զօրավարժութիւնը ծրագրուած է անցկացնել Հայաստանի տարածքում 2012թ.-ի աշնանը: ըստ ՀՀ ՊՆ տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, Հապկ-ի գլխաւոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին ընդունել է ՀՀ ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանը: Նա հանդիպումներ է ունեցել նաեւ ՀՀ պաշտպանութեան նախարարի առաջին տեղակալի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի, ինչպէս նաեւ ՀՀ ոստիկանութեան, Ազգային անվտանգութեան ծառայութեան ու Արտակարգ իրավիճակների նախարարութեան ղեկավարութեան հետ:
  -   Քաղաքական