Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին


Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

  • 28-11-2011 20:24:00   | Հայաստան  |  Քաղաքական
Նոյեմբերի 28-ին հայաստանի ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիէին, Ռոբերտ Բրադկէին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութեան հաղորդագրութեան, Բեռնար Ֆասիէն ներկայացրել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտօնում իրէն փոխարինող Ժակ Ֆորին: Հանդիպման ընթացքում շարունակուել են քննարկումներն արցախեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացի շուրջ: Նախարար Նալբանդեանը համանախագահների ուշադրութիւնը հրաւիրել է Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով շարունակուող ռազմատենչ հռետորաբանութեան եւ շփման գծում նոր զոհերի պատճառ դարձած սադրանքների վրայ: Զրուցակիցները քննարկել են նաեւ դեկտեմբերի 6-7-ը Վիլնիւսում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդին առնչուող հարցեր:
  -   Քաղաքական