Կառավարութեան ուշադրութեան կենտրոնում է բնակֆոնդի վերականմգնման եւ դրա սեյսմակայունութեան ապահովման խնդիրը


Կառավարութեան ուշադրութեան կենտրոնում է բնակֆոնդի վերականմգնման եւ դրա սեյսմակայունութեան ապահովման խնդիրը

  • 29-11-2011 20:03:41   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Վարչապետ Տիգրան Սարգսեանը նոյեմբերի 29-ին ընդունել է Երեւանում ընթացող ԱՊՀ անդամ-պետութիւնների քաղաքաշինութեան ոլորտում համագործակցութեան միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին` Ռուսաստանի Դաշնութեան ռեգիոնալ զարգացման նախարար Վիկտոր Բասարգինի գլխաւորութեամբ: «Վստահ եմ, որ նման հանդիպումները շատ օգտակար էն, որոնք նպաստում էն ոչ միայն փորձի փոխանակմանը եւ առկայ խնդիրների լուծման նոր ուղիների ու քայլերի մշակմանը, այլեւ համագործակցութեան խորացմանը եւ մեր պետութիւնների միջեւ բարեկամական կապերի ամրապնդմանը, ինչն ամենակարեւոր քայլերից է»,,- ըստ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, նշել է վարչապետը: Վիկտոր Բասարգինը շնորհակալութիւն է յայտնել կառավարութեան ղեկավարին` ԱՊՀ անդամ-պետութիւնների քաղաքաշինութեան ոլորտում համագործակցութեան միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման համար, այնուհետեւ ներկայացրել է նիստի օրակարգը եւ քննարկման առաջնային հարցերը: Նիստի մասնակիցները նշել էն, որ առկայ էն ԱՊՀ անդամ-պետութիւնների միջեւ շինարարական բնագաւառի զարգացման համար հնարաւոր բոլոր նախապայմանները: Ռուսաստանի Դաշնութեան ռեգիոնալ զարգացման նախարարն ասել է, որ այդ ուղղութեամբ մշակուած համագործակցութեան համաձայնագիրը ենթադրում է լիցենզաւորման, ատեստաւորման, շինարարական նորմերի ներդրման նոր գործընթաց, որը կը նպաստի համակարգային հարցերի լուծմանը: Տիգրան Սարգսեանը կարեւորել է քաղաքաշինութեան ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը եւ զարգացման ռազմավարական գործողութիւնների իրականացումը: Վարչապետը նշել է, որ կառավարութեան ուշադրութեան կենտրոնում է գտնւում դեռեւս խորհրդային ժամանակներից կառուցուած բնակֆոնդի վերականմգնման եւ վերջինիս սեյսմակայունութեան ապահովման խնդիրը, որոնց լուծման ուղղութեամբ մշակւում էն նոր մեխանիզմներ եւ ծրագրեր:
  -   Տնտեսութիւն