«Երեւան Ջուր»ՓԲԸ-ն տեղեկացնում է համակարգում կատարուած պլանային ջրանջատումների մասին


«Երեւան Ջուր»ՓԲԸ-ն տեղեկացնում է համակարգում կատարուած պլանային ջրանջատումների մասին

  • 29-11-2011 20:23:30   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Նոր Երզնկա գիւղի նորաստեղծ թաղամասի բնակիչներին խմելու ջրով ապահովելու համար` «Երեւան Ջուր»ՓԲԸ-ի պատուերով «Կանթեղ»ՍՊԸ-ն «Շոր-շոր - Երեւան» մայրուղային ջրատարից դէպի Նոր Երզնկա կառուցել է 1700 մետր երկարութեամբ եւ 100-150մմ տրամագծով ջրատար: Նոյեմբերի 29-ին նշուած ջրատարների հատման վայրում կառուցուած դիտահորում կատարւում էին միացման աշխատանքներ եւ տեղադրւում էր փական: Այսուհետ գիւղի բնակիչները «տեխնիկական պայմաններիէ առկայութեան պարագայում կարող էն փողոցի ջրագծից դէպի առանձնատներ կառուցել սեփական ջրագծեր, տեղադրել ջրաչափ եւ ունենալ կայուն ջրամատակարարում: «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն տեղեկացնում է նաեւ, որ այդ նոյն պահին Դաւթաշենի 4-րդ զանգուածում «Երեւան Ջուրէ»ՓԲԸ «Մաշտոց» շահագործման տեղամասի աշխատակիցները զբաղուած էին նոր, շրջանցիկ ջրագծի միացմամբ: Առ այսօր զանգուածի զգալի մասը սնուցող ջրագծի վրայ վերջին տարիներին կառուցուել էն բազմաթիւ խանութներ, սպասարկման կէտեր եւ այլն, որոնք վթարների դէպքում խոչնդոտում էն ջրագծի վերանորոգմանը: Խնդրի լուծման նպատակով նրանց սեփականատէրերը Դաւթաշենի վարչական շրջանի ղեկավարութեան հետ պայմանաւորուածութեամբ սեփական միջոցներով կառուցել էն 350մմ տրամագծով տուեալ հատուածը շրջանցող խողովակ, որը փոխարինում է գործող ջրատարին: Այն ոչ միայն նոր է, ինչը զգալիօրէն նուազեցնում է վթարների հաւանականութիւնը, այլեւ թոյլ է տալիս Ընկերութեանը արագ արձագանքել վթարներին: նոյն օրը «Հովարմարէ»ՍՊԸ-ն Սեւաստոպոլեան փողոցի հին, վթարային ջրագիծը փոխարինւում էր նոր, լաւ հիդրոմեկուսացուած ջրագծով: Յարակից փողոցի աւելի խոշոր ջրագծի հետ հատման վայրում կառուցուած դիտահորում վերջին եռակցման աշխատանքներն էին ընթանում: Ինչպէս տեղեկացրել է աշղեկ Էդուարդ Կարապետեանը, 100մմ տրամագծով նոր ջրագծի երկարութիւնը 215 մետր է: Եւս մօտ 250 մետր է կազմում փողոցից դէպի առանձնատներ տարուած աւելի փոքր տրամագծով խողովակների ընդհանուր երկարութիւնը: Ամէնուր առանձնատների առաջ ստեղծուել էն դիտահորեր, որտեղ բնակիչները պէտք է տեղափոխեն ջրաչափերը եւ միանան նոր ջրագծին:
  -   Տնտեսութիւն