Րաֆֆի Յովհաննիսեանը բանախօսել է Հայաստանի Ամերիկեան համալսարանում


Րաֆֆի Յովհաննիսեանը բանախօսել է Հայաստանի Ամերիկեան համալսարանում

  • 30-11-2011 19:04:36   | Հայաստան  |  Քաղաքական

«Ժառանգութիւն» կուսակցութեան հիմնադիր Րաֆֆի Յովհաննիսեանը դոկտոր Արմէն Մազմանեանի հրաւէրով բանախօսել է Հայաստանի Ամերիկեան համալսարանի իրաւագիտութեան դէպարտամենտում: Ըստ «ժառանգութիւնէ կուսակցութեան լրատուական ծառայութեան հաղորդագրութեան, «Արժէքների, նորմերի եւ հաստատութիւնների վերաիմաստաւորումը Հայաստանում» (Rethinking Values, Norms, and Institutions in Armenia) շարքից «ցեղասպանութիւնէ բառի վերաիմաստաւորումէ (Rethinking the G-word) խորագրով բաց սեմինար-քննարկման ընթացքում Յովհաննիսեանը պատմական անդրադարձ է կատարել հայոց ցեղասպանութեան ու Հայրենազրկման, համայն հայութեան եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների իրաւական ու քաղաքական բովանդակութեանը, դրանց դատապարտման միջազգային իրաւունքի միասնական սկզբունքների եւ կիրառման մօտեցման անհրաժեշտութեանը: Յովհաննիսեանը խօսել է Ցեղասպանութեան եւ թուրքական ժխտողական քաղաքականութեան հետեւանքով բազում մարդկային ճակատագրերի, պատմական հայրենիքի, մշակութային ժառանգութեան, կրօնական ու հոգեւոր արժէքների անդառնալի կորուստների, ինչպէս նաեւ Արեւմտեան Հայաստանի եւ սփիւռքահայութեան առջեւ ծառացած մարտահրաւէրների մասին: Մասնակիցները Րաֆֆի Յովհաննիսեանին հարցեր ուղղել են արդի տարածաշրջանային զարգացումների, հայ-թուրքական յարաբերութիւնների, Հայաստանի Հանրապետութեան ներքին ու արտաքին քաղաքականութեան տեսլականի, ինչպէս նաեւ Ցեղասպանութեան ճանաչման եւ իրաւաքաղաքական հետեւանքների վերաբերեալ: Հանդիպման մասնակիցները յոյս էն յայտնել, որ նմանօրինակ քննարկումները շարունակական կլինէն, որի արդիւնքում հնարաւորութիւն կ'ընձեռուի առաւել մանրամասն ծանօթանալ «ժառանգութիւնէ կուսակցութեան առաջնորդի քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշումներին:
  -   Քաղաքական