Մակ-ի Գլխաւոր քարտուղար Բան Կ'ի-մունի ուղերձը Ձիահ-ի դէմ պայքարի համաշխարհային օրուայ կապակցութեամբ


Մակ-ի Գլխաւոր քարտուղար Բան Կ'ի-մունի ուղերձը Ձիահ-ի դէմ պայքարի համաշխարհային օրուայ կապակցութեամբ

  • 30-11-2011 20:30:46   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 1, 2011 Ոտք դնելով Ձիահ-ի տարածման չորրորդ տասնամեակ, մենք վերջապէս հասել ենք մի կէտի, երբ կարող ենք վերջ տալ այս համաճարակին: Մինչ օրս գրանցուած մեր առաջընթացն ապացոյցն է այն բանի, որ մենք ի վիճակի ենք կեանքի կոչել մեր տեսլականը, այն է` ՄԻԱՒ վարակի նոր դէպքերի զրոյական մակարդակ, զրոյական խտրականութիւն եւ Ձիահ-ով պայմանաւորուած մահերի զրոյական քանակ: Միաւ-ով վարակման նոր դէպքերի քանակը 1997 թուականից ի վեր կրճատուել է աւելի քան 20 տոկոսով: Վարակման նոր դէպքերի քանակը շարունակում է նուազել աշխարհի շատ մասերում: Աֆրիկայի` Սահարայից հարաւ ընկած հատուածում` ՁԻԱՀ համաճարակի ամենամեծ տարածումն ունեցող տարածաշրջանում, ՄԻԱՒ վարակի հիւանդացութեան մակարդակը նուազել է 22 երկրներում: Բնակչութեանառաւել վտանգի ենթարկուող խմբերի շրջանում համաճարակը «Տեղատուութիւն» է ապրում: ՄԻԱՒ վարակի կանխարգելման ծառայութիւնների հասանելիութիւնը երիտասարդներին, կոմերցիոն սեռական ծառայութիւններ տրամադրողներին եւ նրանց յաճախորդներին, թմրամիջոցների ներարկային օգտագործողներին, տղամարդու հետ սեռական յարաբերութիւններ ունեցող տղամարդկանց եւ տրանսգենդերներինօգնում է ստանձնել սեփական առողջութեան վերահսկումը` յանուն իրենց բարօրութեան: Բուժումը 1985 թուականից ի վեր կանխել է Ձիահ-ով պայմանաւորուած 2.5 միլիոն մահ: Միայն անցեալ տարի 700 000 կեանք է փրկուել: Ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում բնակուող եւ բուժման կարիք ունեցող անձանց գրեթէ կէսը` մօտ 6.6 միլիոն մարդ, այժմ բուժում է ստանում: ՄԻԱՒ վարակի կանխարգելման եւ բուժման միջեւ դրական փոխազդեցութիւնները (սիներգիաները) արագացնում էն գործընթացը: Սակայն Ձիահ-ին վերջ տալու համար անհրաժեշտ է, որ մենք ապահովենք նոյնիսկ աւելի մեծ արդիւնքներ: Այս տարուայ յունիսին Միաւորուած ազգերի կազմակերպութեան Գլխաւոր ասամբլեայի ՄԻԱՒ/Ձիահ-ի հարցերով բարձր մակարդակի հանդիպման ընթացքում 2015 թուականի համար ընդունուեցին համարձակ թիրախներ. կիսով չափ կրճատել Միաւ-ի փոխանցումը սեռական ճանապարհով, վերացնել երեխաների վարակման դէպքերը, բուժում ապահովել Միաւ-ով ապրող 15 միլիոն անձանց համար, վերջ տալ խարանին ու խտրականութեանը, փակել Ձիահ-ի դէմ պայքարի ֆինանսաւորման բացը: Ուժեղ քաղաքական կամքի, խելամիտ ֆինանսական միջոցների առկայութեամբ եւ մարդու իրաւունքների հիման վրայ որդեգրած հաստատակամ մօտեցմամբ մենք ի վիճակի ենք հասնել նշուած բոլոր թիրախներին: Յաջողութեան հասնելու հարցում ֆինանսաւորումն ունենալու է վճռորոշ նշանակութիւն: Այս խնդրին առնչութիւն ունեցող բոլոր կողմերին կոչ եմ անում գործնական քայլերի դիմել Մակ-ի ՄԻԱՒ/Ձիահ-ի միացեալ ծրագրի կողմից առաջ քաշուած ֆինանսաւորման ծրագրի շրջանակներում եւ ամբողջութեամբ ապահովել ներդրումների համաշխարհային նպատակային ցուցանիշի ֆինանսաւորումը` տարեկան 24 միլիարդ դոլար: Արդիւնքը կը փոխհատուցի կարճաժամկէտ ծախսերը մէկ սերնդի կեանքից էլ պակաս ժամանակահատուածում: Մենք պարտաւոր ենք յենուել այն քաղաքական յանձնառութիւնների, ներդրումների, էներգիայի, ակտիվիզմի եւ նպատակասլացութեան վրայ, որոնք մեզ հասցրել էն այս շրջադարձային կէտին: Շարժման ընթացքը նպաստաւոր է: Եկէք օգտագործենք այն` մէկընդմի՛շտ վերջ տալու համար Ձիահ-ին:
  -   Մամլո հաղորդագրություն