ՀԿՀ-ն ԱԺ նախագահի պաշտօնում կ'առաջադրի Սամուէլ Նիկոյեանին


ՀԿՀ-ն ԱԺ նախագահի պաշտօնում կ'առաջադրի Սամուէլ Նիկոյեանին

  • 01-12-2011 22:21:12   | Հայաստան  |  Քաղաքական
Դեկտեմբերի 1-ի երեկոյեան կայացած Հայաստանի Հանրապետական կուսակցութեան գործադիր մարմնի եւ քաղխորհրդի նիստում որոշուել է ԱԺ նախագահի թեկնածու առաջադրել խորհրդարանի փոխնախագահ Սամուէլ Նիկոյեանին, իսկ փոխնախագահի թեկնածու` Էդուարդ Շարմազանովին: Է.Շարմազանովը կ'ազատուի ՀՀԿ խմբակցութեան քարտուղարի պաշտօնից, սակայն նա կը շարունակի կատարել կուսակցութեան խօսնակի պարտականութիւնները: Մէկ այլ որոշմամբ կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան քարտուղարի պաշտօնում առաջադրուել է Գագիկ Մելիքեանի թեկնածութիւնը: ԱԺ նախագահի եւ փոխնախագահի ընտրութիւնները, ըստ ամենայնի, կիրականացուէն խորհրդարանի դեկտեմբերի 5-ից մեկնարկելիք լիագումար քառօրեայ նիստերում:
  -   Քաղաքական