Բակոյ Սահակեանի այցը Մարտունու շրջան


Բակոյ Սահակեանի այցը Մարտունու շրջան

  • 12-12-2011 17:29:41   |   |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակոյ Սահակյանը դեկտեմբերի 11-ին այցելել է Մարտունու շրջան եւ երկրորդ պաշտպանական շրջանի զինավաններից մեկում մասնակցել նոր դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահն ընդգծել է, որ դպրոցաշինությունը, հատկապես զորամասերում, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության կարեւոր ուղղություններից մեկն է, եւ պետությունը կշարունակի հատուկ ուշադրություն դարձնել այս խնդրին: Նախագահ Սահակյանն այցելել է նաեւ Մարտունի քաղաքում տեղակայված «Լուսակերտ» ՍՊԸ թռչնաֆաբրիկա եւ ծանոթացել նրա աշխատանքներին: Նույն օրը երկրի ղեկավարը մասնակցել է նաեւ 3-րդ պաշտպանական շրջանում նոր զորամասի բացմանը: Այնուհետեւ Բակո Սահակյանն ուղեւորվել է Մուշկապատ եւ Հաղորտի գյուղեր, որտեղ հանդիպում է ունեցել բնակչության հետ եւ քննարկել առկա խնդիրները: Նախագահը նշել է, որ առկա ներուժի օպտիմալ օգտագործումը հանդիսանում է բազմաթիվ խնդիրների լուծման գրավականը եւ այս ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել լուրջ աշխատանք` ինչպես տեղական, այնպես էլ շրջանային կառավարման օղակներում: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին մի շարք խնդիրների լուծման կապակցությամբ: Նախագահին ուղեկցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
  -   Մամլո հաղորդագրություն