Քաջարանի գիւղապետ Ռաֆիկ Աթայիանին բաց թողեցին


Քաջարանի գիւղապետ Ռաֆիկ Աթայիանին բաց թողեցին

  • 14-12-2011 19:50:08   |   |  Հասարակութիւն
Դեկտեմբերի 14-ին, ժամը 20-ին «Էկոլուր» տեղեկատուական Հկ-ն հաղորդել է, որ «Րոպեներ առաջ Քաջարանի գիւղապետ Ռաֆիկ Աթայեանին բաց էն թողել: Յիշեցնենք, որ յիշեալ ՀԿ-ն աւելի վաղ հաղորդել էր, որ ըստ դեկտեմբերի 14-ին ստացուած ահազանգի, ժամը 14:30-15:00-ի սահմաններում երկու ոստիկաններ մտել են Սիւնիքի մարզի Քաջարանի գիւղապետ Ռաֆիկ Աթայեանի տուն եւ նրան հրաւիրել Քաջարանի ոստիկանապետի մօտ: Գիւղապետի մի քանի ժամ բացակայութիւնից յետոյ գիւղացիները պարզել էն, որ Աթայեանին տարել էն Կապանի ոստիկանութիւն: Ըստ Հկ-ի, ժամը 17:30-ի դրութեամբ, քաջարան գիւղի բնակիչները գտնուել են Կապանի ոստիկանութեան շէնքի մօտ, նրանք մտավախութիւն էն ունեցել, որ սա ճնշման մի ձեւ է, որպէսզի ստիպեն գիւղապետին ստորագրել համաձայանագրի տակ, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին կտրուէն ՀՀ կառավարութեան 627-ն որոշմամբ հանրային գերակայ շահ ճանաչուած գիւղի հողերը: Արդէն մի քանի ամիս է, Քաջարան գիւղը պահանջում է չեղեալ համարել ՀՀ կառավարութեան 627-ն որոշումը եւ հրաժարւում է ստորագրել հողերի յանձնման փաստաթուղթը` յայտարարելով, որ դա ամբողջ գիւղի ստիպողաբար տարհանում է նշանակում:
  -   Հասարակութիւն