Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայիանին բաց թողեցին


Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայիանին բաց թողեցին

  • 14-12-2011 19:50:08   | Սյունիքի մարզ  |  Հասարակություն
Դեկտեմբերի 14-ին, ժամը 20-ին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հաղորդել է, որ «րոպեներ առաջ Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին բաց են թողել: Հիշեցնենք, որ հիշյալ ՀԿ-ն ավելի վաղ հաղորդել էր, որ ըստ դեկտեմբերի 14-ին ստացված ահազանգի, ժամը 14:30-15:00-ի սահմաններում երկու ոստիկաններ մտել են Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի տուն եւ նրան հրավիրել Քաջարանի ոստիկանապետի մոտ: Գյուղապետի մի քանի ժամ բացակայությունից հետո գյուղացիները պարզել են, որ Աթայանին տարել են Կապանի ոստիկանություն: Ըստ ՀԿ-ի, ժամը 17:30-ի դրությամբ, Քաջարան գյուղի բնակիչները գտնվել են Կապանի ոստիկանության շենքի մոտ, նրանք մտավախություն են ունեցել, որ սա ճնշման մի ձեւ է, որպեսզի ստիպեն գյուղապետին ստորագրել համաձայանագրի տակ, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին կտրվեն ՀՀ կառավարության 627-Ն որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված գյուղի հողերը: Արդեն մի քանի ամիս է, Քաջարան գյուղը պահանջում է չեղյալ համարել ՀՀ կառավարության 627-Ն որոշումը եւ հրաժարվում է ստորագրել հողերի հանձնման փաստաթուղթը` հայտարարելով, որ դա ամբողջ գյուղի ստիպողաբար տարհանում է նշանակում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play