Սերժ Սարգսեանը Վենետիկի «Կոռեր» թանգարանում մասնակցել է հայ գրատպութեան 500-ամեակին նուիրուած ցուցահանդէսի բացմանը
15-12-2011 00:18:47 | | Մշակոյթ
Նախագահ Սերժ Սարգսեանը դեկտեմբերի 14-ին Վենետիկի «Կոռեր» թանգարանում մասնակցել է «Հայաստան. Քաղաքակրթութեան դրոշմներ» ցուցահանդէսի բացմանը, որը նուիրուած է հայ գրատպութեան 500-ամեակին:
Հանրապետութեան ղեկավարը շնորհակալութիւն է յայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցութիւն էն ունեցել ցուցահանդէսի կազմակերպմանը, այդ թւում` Իտալիայի Հանրապետութեան իշխանութիւններին, Վենետիկի տեղական իշխանութիւնների ղեկավարներին, բոլոր պետական պաշտօնեաներին եւ դիւանագիտական աշխատողներին, ցուցադրուած մասունքները սրբօրէն պահպանողներին եւ, ի հարկէ, աշխարհի ամենայայտնի թանգարաններից մէկին` «Կոռեր» թանգարանին, այս մեծ եւ կարեւոր գործն իրականացնելու համար:
Ինչպէս յայտնում էն ՀՀ Նախագահի Մամլոյ գրասենեակից, ցուցահանդէսից յետոյ Նախագահն այցելել է Վենետիկի Սան Մարկոյ տաճար, ունկնդրել հայ հոգեւոր երաժշտութեան համերգ:
Աւելի ուշ Վենետիկի «Կոռեր» թանգարանի «Նապոլէոն» դահլիճում Նախագահ Սերժ Սարգսեանի անունից կտրուի պաշտօնական ընթրիք, որին կը մասնակցեն «Հայաստան. Քաղաքակրթութեան դրոշմներ» ցուցահանդէսի բացման առիթով աշխարհի տարբեր երկրներից Իտալիայ ժամանած հայագէտներ: