«Ժառանգութիւնը» պահանջում է չխախտել «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրէնքը


«Ժառանգութիւնը» պահանջում է չխախտել «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրէնքը

  • 23-05-2011 16:27:05   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Մայիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի քառօրեայ նիստերի մեկնարկին նստաշրջանի օրակարգի հաստատման ժամանակ քուերակութեան դրուեց ,ժառանգութիւնէ կուսակցութեան պատգամաւորներ Զարուհի Փոստանջեանի, Արմէն Մարտիրոսեանի, Անահիտ Բախշեանի, Լարիսա Ալաւերդեանի եւ Ստեօպայ Սաֆարեանի բացօթեայ առեւտուրը կարգաւորող օրէնսդրական նախաձեռնութիւնը, որ քուէարկութեամբ մերժուեց նստաշրջանի օրակարգ ընդգրկելը: Քուէարկութեան դրուեց նաեւ նոյն խնդրին վերաբերող` ԱԺ պատգամաւոր Վիկտոր Դալլաքեանի օրինագիծը, որի ընդգրկումը նստաշրջանի օրակարգ հեղինակի համաձայնութեամբ յետաձգուեց մինչեւ 15 օրով: Ըստ «Ժառանգութեան» յայտարարութեան, ԱԺ նախագահութիւնը կոպտօրէն խախտել է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրէնքը, քանի որ մինչեւ նիստը` առաւօտեան ժամը 11:00-ին, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովի նիստում դրական եզրակացութիւն էր տրուել ,ժառանգութեանէ պատգամաւորների եւ Վիկտոր Դալլաքեանի` այլեւս միաւորուած օրէնսդրական նախաձեռնութեանը: Այդ նիստին օրինագծի հեղինակներից մասնակցում էին Վիկտոր Դալլաքեանը, Արմէն Մարտիրոսեանը եւ Ստեօպայ Սաֆարեանը: «Երկու օրինագծերը միաւորուել էին այն բանից յետոյ, երբ յանձնաժողովի նախորդ նիստում` մայիսի 20-ին դրանք առանձին-առանձին քննարկուել էին, սակայն վերջնական որոշում չէր ընդունուել` հեղինակներին առաջարկելով միաւորել դրանք: Համաձայն առաջարկի` օրինագծի հեղինակները միաւորել էին երկու նախագծերը եւ այն Ստեօպայ Սաֆարեանի կողմից թէ յանձնաժողովին, թէ կառավարութեան ներկայացուցիչին փոխանցուել է հէնց այսօրուայ յանձնաժողովի նիստի ժամանակ, որին մասնակցում էին Ալիկ Պետրոսեանը, Արա Նռանեանը, Արմէն Մարտիրոսեանը եւ Վարդան Այվազեանը: Յանձնաժողովն իր նիստը աւարտել է միացեալ օրինագիծը նստաշրջանի օրակարգում ներառելու դրական եզրակացութեամբ: Ինչպէս ամրագրում է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրէնքը (յօդուածներ 36 եւ 38), գլխադասային յանձնաժողովի կողմից դրական եզրակացութիւն ստացած օրինագծերը ներառւում են նստաշրջանի օրակարգի լրացման մասին նախագծի 1-ին բաժնում, քուերակւում են միասին եւ ներառւում օրակարգում: Բացայայտ դէմ գնալով «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրէնքի պահանջներին` ՀՀԿ խմբակցութեան ղեկավար Գալուստ Սահակեանի հակաօրինական պահանջով ԱԺ նախագահողը ոչ միայն օրակարգ չի ներառել ,ժառանգութիւնէ կուսակցութեան պատգամաւորների ու Վիկտոր Դալլաքեանի` այլեւս միացեալ եւ դրական եզրակացութիւն ստացած օրինագիծը, այլեւ առանձին քուէարկութիւն է կազմակերպել նախկին երկու օրինագծերի` օրակարգ ընդգրկել-չընդգրկելու հարցի կապակցութեամբ: ,ժառանգութիւնէ խմբակցութիւնը տեղի ունեցածը որակում է իբրեւ բացայայտ ապօրինութիւն եւ ԱԺ ղեկավարութիւնից ու կոալիցիոն պատգամաւորներից պահանջում է յարգել «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրէնքը: ,ժառանգութիւնէ կուսակցութեան պատգամաւորների հեղինակած օրէնքի նախագիծը շրջանառութիւնից դուրս է դրուել բացայայտ ապօրինի քայլերով, ինչը ամենեւին չի նշանակում, թէ այն շրջանառութիւնից դուրս է: Յայտարարում ենք, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրէնքի համաձայն` ,ժառանգութեանէ պատգամաւորների եւ Վիկտոր Դալլաքեանի միացեալ եւ գլխադասային յանձնաժողովի կողմից դրական եզրակացութիւն ստացած օրէնսդրական նախաձեռնութիւնն ընդգրկուած է նստաշրջանի օրակարգում եւ պահանջում ենք յարգել այդ աներկբայ փաստն ու չեղեալ ճանաչել երկու ապօրինի քուէարկութիւնները: Տեղի ունեցածը մեծագոյն վրդովմունքով են ընդունել նաեւ բացօթեայ առեւտուր իրականացնողները, ովքեր դրա միջոցով էին վաստակում իրենց հանապազօրեայ հացը, եւ նրանցից շատերը բռնել են սեփական հայրենիքից գաղթի ճանապարհը: Յիշեցնենք, որ ,ժառանգութեանէ պատգամաւորների հեղինակած օրինագծով առաջարկւում էր ,առեւտրի եւ ծառայութիւններիէ մասին մայր օրէնքում առեւտուր իրականացնողների ցանկում աւելացնել անհատ ձեռնարկատէր չհանդիսացող անձանց, ինչպիսին համարւում են բացօթեայ առեւտուր իրականացնողները, ովքեր հնարաւորութիւն կ'ունենան օրինական հիմքերով վաճառել բոյսեր ու բուսական արտադրանք, ինչպէս նաեւ` մինչեւ եօթ կիլոգրամ քաշով ոչ պարէնային ապրանքներ: Օրէնքի նախագիծը պարտաւորեցնում է համայնքների ղեկավարներին բացօթեայ առեւտուր իրականացնողներին տրամադրել առնուազն 1-2 քառ. մետր տարածք` բացօթեայ առեւտուրը պատշաճ կերպով կազմակերպելու համար, որի դիմաց նրանք վճարելու են պետական տուրք: Առաջարկւում է նաեւ շարժական ու ոչ շարժական սայլակների օգտագործումը, ինչը առկայ է եւրոպական բազմաթիւ երկրներում: Առեւտրի եւ ծառայութիւնների մասին գործող օրէնքը կարգաւորում է մնացած հարցերը, ինչպէս օրինակ` ապրանքների տեսքին, տարածքի սանիտարահիգիենիկ պայմաններին վերաբերող պահանջները»,- ասուած է «Ժառանգութեան» մամլոյ ծառայութեան հաղորդագրութիւնում:
  -   Տնտեսութիւն