Կրիշտիանու Ռոնալդուն նոր ռեկորդի հեղինակ


Կրիշտիանու Ռոնալդուն նոր ռեկորդի հեղինակ

  • 23-05-2011 10:48:45   |   |  Սպորտ

Իսպանիայի ֆուտբոլի առաջնութեան վերջին տուրում Ալմերիայի հետ խաղում խփած 2 գոլերի շնորհիւ Մադրիդի Ռէալի պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն նոր ռեկորդ սահմանեց: «Մէկ մրցաշրջանում այդքան գոլեր խփելը շատ բարդ է: Ես շնորհակալ եմ խաղընկերներիս, այս ռեկորդը նրանց եւ երկրպագուների համար է»,- ասել է պորտուգալացին: Ռոնալդուն իր խփած 40 գնդակներով դարձաւ Իսպանիայի Պրիմերայի լաւագոյն ռմբարկուն եւ սահմանեց Իսպանիայի առաջնութիւնների բոլոր ժամանակների բացարձակ ռեկորդ: Անցկացրած 34 խաղերի ընթացքում պորտուգալացին դարձաւ 40 գոլի հեղինակ , դրանով իսկ առաջ անցնելով «Ռէալի» մեքսիկացի լեգենդար յարձակուող Հուգոյ Սանչեսից եւ «Ատլետիկոյ Բիլբաոյի» յարձակուող Տելմոյ Սարայից: Յիշեցնենք, որ Սանչեսը 38 գոլի հեղինակ էր դարձել եւ ռեկորդը սահմանել 1989-90թթ.-ին, իսկ Սարան 1959-60թթ. մրցաշրջանում:
  -   Սպորտ