Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների փաստահաւաք այցը կը կայանայ մարտի 16-ից 17-ը


Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների փաստահաւաք այցը կը կայանայ մարտի 16-ից 17-ը

  • 12-03-2011 11:02:02   |   |  Քաղաքական
Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը (Մեծ Բրիտանիա) եւ Ակսել Ֆիշերը ( Գերմանիա) փաստահաւաք այցով Երեւանում կլինէն մարտի 16-17-ին: Ըստ ԵԽ մամլոյ ծառայութեան հաղորդագրութեան, նրանք մտադիր էն յատուկ ուշադրութիւն դարձնել 2008թ.-ի մարտեան դէպքերի հետ կապուած չլուծուած խնդիրներին, իշխանութիւնների կողմից յայտարարուած բարեփոխումների փաթեթի հիմնական բաղադրիչներին եւ Զլմ-ների վիճակին: Համազեկուցողները նախատեսում էն հանդիպել Ազգային ժողովի նախագահի, Հանրապետութեան նախագահի, ԱԺ մշտական յանձնաժողովների նախագահների, Արդարադատութեան նախարարի, Մարդու իրաւունքների պաշտպանի, Ոստիկանութեան ղեկավարութեան, Հեռուստատեսութեան եւ ռադիօյի ազգային յանձնաժողովի նախագահի, ինչպէս նաեւ ընդդիմութեան, իրաւապաշտպան ոչ կառավարական կազմակերպութիւնների, քաղաքացիական հասարակութեան եւ Զլմ-ների ներկայացուցիչների հետ:
  -   Քաղաքական