Մարտի 4-ին կ'անկացուի ՄԻԱՒ-ի կանխարգելմանը նուիրուած<br /> հայ-ռուսական համատեղ սեմինար<br />


Մարտի 4-ին կ'անկացուի ՄԻԱՒ-ի կանխարգելմանը նուիրուած
հայ-ռուսական համատեղ սեմինար

  • 03-03-2011 13:33:46   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մարտի 4-ին ժամը 11.00-ին Հայ-ռուսական /Սլաւոնական/ համալսարանում տեղի կ'ունենայ հայ-ռուսական համատեղ Սեմինար-ցուցադրում «Կրթական համակարգում ՄԻԱՒ վարակների կանխարգելման, Միաւ-դրական ախտորոշում ունեցողների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի ձեւաւորման, ռիսկային խմբերի հետ աշխատանքների իրականցման ոլորտում ՀՀ փորձը» թեմայով: Սեմինարը նախաձեռնել էն Յունիսեֆ-ի Մոսկովեան գրասենեակը, ՌԴ Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը, «Դաստիարակութեան հիմնախնդիրների հետազօտման, առողջ ապրելակերպի ձեւաւորման, թմրամոլութեան կանխարգելման, երեխաների եւ երիտասարդութեան սոցիալ-մանկավարժական աջակցման կենտրոն» դաշնային պետական գիտական հաստատութիւնը: Սեմինարի հայեցակարգում նշւում է. «Հայաստանի Հանրապետութիւնը մեծ հետաքրքրութիւն է ներկայացնում Միաւ-կանխարգելման բնագաւառում փորձի հետազօտութիւններ կատարելու համար: Այսպիսով, ՀՀ Առողջապահութեան նախարարութիւնը 2007թ. հրապարակեց տեղեկատուութիւն այն մասին, որ UNICEF-ի հետ համատեղ մշակել է հանրապետութիւնում ՄԻԱՒ/Ձիահ-ի տարածման դէմ պայքարի նոր ծրագիր, որտեղ յատուկ շեշտ է դրւում դեռահասների իրազեկութիւնը բարձրացնելու վրայ: UNICEF-ի հետ նախագծի սահմաններում մշակուել էն կրթական ծրագրեր 10-24 տարեկան երեխաների եւ երիտասարդների համար, որոնք նախատեսուած էին ուսումնական հաստատութիւններում դասաւանդելու համար: Այդ դէպքում յատուկ ուշադրութիւն էր դարձւում բարոյական արժէքների եւ ընտանիքի պրոպագանդայի վրայ»: Սեմինարանին մասնակցելու էն ՌԴ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան, Մոսկուայի, Սամարայի, Նիժնի-նովգորոդի եւ Սանկտ-պետերբուրգի, ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան, Երեւանի եւ մարզերի` նշուած հիմնախնդիրներով զբաղուող մասնագէտներ:
  -   Հասարակութիւն