Մարտի 1-ի ջրբաժանից յետոյ Հայաստանի ժողովրդին այլեւս ոչ ոք չի կարող ընկճել


Մարտի 1-ի ջրբաժանից յետոյ Հայաստանի ժողովրդին այլեւս ոչ ոք չի կարող ընկճել

  • 01-03-2011 14:25:00   | Հայաստան  |  Քաղաքական
«Ժառանգութիւն» կուսակցութեան յայտարարութիւնը Երեք տարի առաջ մարտի 1-ին իշխող վարչակարգը սեփական ժողովրդի հանդէպ իրագործեց մեծ ոճիր` կրակ բացելով եւ սպանելով 10, վիրաւորելով հարիւրաւոր անզէն, խաղաղ ճանապարհով իրենց սահմանադրական իրաւունքն իրացնող եւ յանուն օրինականութեան պայքարող, ինչպէսեւ պատահական անցորդ քաղաքացիների: Մինչեւ օրս էլ այս ոճրագործութեան պատասխանատուներն ու անմիջական կատարողները չէն ստացել իրենց արժանի դատապարտումը, իսկ իշխանութիւնները շարունակում էն քրէական գործը կոծկելու ջանքերը: ,ժառանգութիւնէ կուսակցութիւնը պահանջում է, որպէսզի պատժուէն 2008թ. մարտի 1-ի ազգային ողբերգութեան բոլոր կազմակերպիչներն ու կատարողները: Մենք նաեւ կիսում ենք մեր զոհուած հայրենակիցների հարազատների վիշտը` ցանկանալով սփոփել նրանց այն համոզմամբ, որ իրենց զաւակների, եղբայրների, հայրերի նահատակութիւնն իզուր չէր: Իրենց կեանքով նրանք առաւել հիմնաւոր արմատաւորեցին Հայաստանում քաղաքացիական հասարակութիւնը, նշանաւորեցին յանուն ազատութեան եւ արժանապատուութեան պայքարի, սեփական ուժերի հանդէպ ժողովրդի հաւատի անսասանութիւնը: Իրենց կեանքով նրանք Մարտի 1-ը դարձրին մի ջրբաժան, որից այն կողմ Հայաստանի ժողովրդին այլեւս ոչ ոք եւ ոչինչ չի կարող ընկճել: ,ժառանգութիւնըէ, որը մշտապէս, այդ թւում մարտի 1-ին, եղել է ժողովրդի հետ, այսօր էլ զօրաւիգ է եւ տէր է Երեւանում, թէ երկրի ողջ տարածքում` փողոցում, թէ առօրեայում յաղթական ճշմարտութեանը, Հայրենիքի ապագայի եւ սեփական իրաւունքների համար մեր համաքաղաքացիների մղած պայքարին, մեր հաւաքական ու օրինական իրաւատիրութեանը: ,ժառանգութիւնէ կուսակցութիւն 1 մարտի 2011 Երեւան
  -   Քաղաքական