Արուեստը կոչուած է միաւորել մարդկանց


Արուեստը կոչուած է միաւորել մարդկանց

  • 02-02-2011 14:45:08   | Հայաստան  |  Մշակոյթ
Փետրուարի 2-ին Երեւանում կայացել է Մոսկուայում նկարահանուող հայ-ադրբեջանական յարաբերութիւնների մասին պատմող ,ընդհատուած երգըէ գեղարուեստական ֆիլմի գլխաւոր պրոդիւսեր Աշոտ Պօղոսեանի մամուլի ասուլիսը: Բացելով ասուլիսը` Աշոտ Պօղոսեանը նշեց, որ ,ընդհատուած երգնէ, առաջին հերթին, կինոյի լեզուով երկու ժողովուրդների հակամարտութեան մէջ պարզաբանում մտցնելու փորձ է: ,արուեստը կոչուած է միաւորել մարդկանց, հէնց դա ենք մենք փորձում անել: Զէնք ճօճելու եւ անիմաստ սպառնալիքների ժամանակները պէտք է անցեալում մնան: Ղարաբաղն ինքնորոշուել, անկախացել է դեռ 1991 թուին, եւ այժմ հետքայլ չի կարող լինել: Ադրբեջանը պէտք է այնքան արիութիւն գտնի իր մէջ, որ ընդունի այս փաստը եւ սատարի յարաբերութիւնները կարգաւորելու կառուցողական երկխօսութեանը: Մեր ֆիլմը լաւ առիթ է երկու ժողովուրդների փոխըմբռնման համար անհրաժեշտ նախադրեալներ ստեղծելու համարէ: Ադրբեջանցի լրագրող Գիւլշան Բաբաեւայի` էլեկտրօնային փոստով ուղարկած ադրբեջանական կողմի հետ համագործակցութեան մասին հարցին Պօղոսեանը պատասխանել է. ,նկարահանող խումբը բազմիցս յայտարարել է, որ պատրաստ է համագործակցութեան բոլոր շահագրգիռ անձանց հետ: Դա վերաբերում է նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչներին, որոնք դեռ չէն արել համագործակցութեան որեւէ առաջարկ, հակառակն, Ադրբեջանը ջանք չի խնայում ապագայ կինոնկարը վարկաբեկելու համարէ: Պատասխանելով մէկ ուրիշ ադրբեջանցի լրագրողի` Վուգար Իսմաիլովի հարցին` նախկինում արած յայտարարութեան վերաբերեալ, թէ ֆիլմում ցուցադրւում է երկու ժողովուրդների էթնիկական անհամատեղելիութիւնը, Պօղոսեանն ասաց. ,չխոստովանել, որ մեր հասարակութիւններում շատերն ունէն այդ կարծիքը, արդարութեան դէմ մեղանչել կը լինի: Խօսել առկայ կարծրատիպի մասին` չի նշանակում ,նկարահանել ֆիլմ էթնիկական անհամատեղելիութեան մասինէ: Հակառակը` մենք ցանկանում ենք ցոյց տալ, որ Լեռնային Ղարաբաղի անկախութեան ճանաչումից յետոյ, որը քեմալական Թուրքիայի եւ բոլշեւիկների յանցաւոր պայմանաւորուածութեամբ 20-րդ դարեսկզբին մտցուել է Ադրբեջանական ՍՍՀ կազմ, կարող էն ստեղծուել երկու հարեւան ժողովուրդների յարաբերութիւնների կարգաւորման նախադրեալներ: Զուր չէ ընտրուած ֆիլմի կարգախօսը. ,պատերազմի վերջնական նպատակը խաղաղութիւնն էէ: Նկարահանող խումբը զղջում է, որ Ադրբեջանը` ղեկավարուելով ,չեմ տեսել, բայց դատապարտում եմէ սկզբունքնով, ամէն կերպ փորձում է խոչընդոտել նախագծին եւ ծաւալել է ագրեսիւ արշաւ Զլմ-ներում: Պատճառն ակնյայտ է. չընդունել այն, ինչ արւում է հայկական կողմից` անկախ բաւանդակութիւնից եւ նպատակից: Սակայն էս հակուած եմ կարծելու, որ դեռ սպառուած չէն բաց երկխօսութեան եւ փոխըմբռնման հնարաւորութիւնները: Ֆիլմի միջոցով` Ղարաբաղեան հիմնահարցն ու դրա հետ կապուած յետագայ զարգացումները միջազգային հանրութեանը պիտի ներկայացուէն չաղաւաղուած տեսքով: Մենք կոչ ենք ադրբեջանական կողմին դրսեւորել ողջամտութիւն եւ միանալ նախագծինէ: Աշոտ Պօղոսեանը յայտնեց, որ ֆիլմի թրեյլերի շնորհանդէսը կը կայանայ արդէն փետրուարի վերջին: Գլխաւոր պրոդիւսերը նշեց նաեւ, որ ֆիլմի պաշտօնական`www.prervannaya-pesnya.ru կայքի գործարկումից յետոյ, երկու շաբաթուայ ընթացքում, այն ունեցել է աւելի քան հարիւր հազար այցելու, որոնցից աւելի քան 30000-ը ադրբեջանական IP-հասցեներից:
  -   Մշակոյթ