Բակո Սահակեանը յունվարի 25-ին ընդունել է Հայաստանի<br /> զինուորական դատախազին<br />


Բակո Սահակեանը յունվարի 25-ին ընդունել է Հայաստանի
զինուորական դատախազին

  • 25-01-2011 20:56:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան նախագահ Բակո Սահակեանը յունվարի 25-ին ընդունել է Հայաստանի զինուորական դատախազ, ՀՀ գլխաւոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանեանին: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից, հանդիպման ընթացքում քննարկուել են զինուորական դատախազութեան գործունէութեան ոլորտին առնչուող մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկայ էին ԼՂՀ պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեանը եւ գլխաւոր դատախազ Արշաւիր Ղարամյանը:
  -   Քաղաքական