Տիգրան Սարգսեան. «Ռուս ժողովրդի հետ սգում ենք անմեղ զոհերի<br /> յիշատակը»<br />


Տիգրան Սարգսեան. «Ռուս ժողովրդի հետ սգում ենք անմեղ զոհերի
յիշատակը»

  • 25-01-2011 17:40:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 25 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայի «Դոմոդեդովօ» օդանավակայանում նախօրէին տեղի ունեցած ահաբեկութեան կապակցութեամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը Ռուսաստանի Դաշնութեան վարչապետ Վլադիմիր Պուտինին յղել է ցավակցական ուղերձ, որում մասնաւորապէս ասուած է. «Յարգարժան Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան անունից անկեղծօրէն ցավակցում եմ Մոսկուայի «Դոմոդեդովօ» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկութեան հետեւանքով տասնեակ անմեղ մարդկանց զոհվելու առիթով: Մենք ցնցված եւ վրդոված ենք այդ արիւնալի յանցագործութիւնից: Այս դժուվար պահին ռուս ժողովրդի հետ սգում ենք անմեղ զոհերի յիշատակը: Խնդրում եմ անկեղծ ցավակցություն յայտնել զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին»:
  -   Քաղաքական