ԼՂՀ պետականութեան ամրապնդման ցանկացած վկայութիւն Բաքուի մօտ<br /> անհամարժէք արձագանք է առաջացնում<br />


ԼՂՀ պետականութեան ամրապնդման ցանկացած վկայութիւն Բաքուի մօտ
անհամարժէք արձագանք է առաջացնում

  • 21-01-2011 15:22:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին ժամանակներս Ադրբեջանը ակտիւացրել է այլ պետութիւնների քաղաքացիների Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն այցի նպատակահարմարությունը կասկածի տակ դնելու ջանքերը: Այդ կապակցութեամբ ԼՂՀ Արտաքին գործերի նախարարութիւնը յունվարի 21-ին հանդէս է եկել հայտարությամբ, որում ասվաում է. «ԼՂՀ Արտաքին գործերի նախարարութիւնը փաստում է պաշտօնական Բաքուի հերթական ապակառուցողական նախաձեռնութիւնը: Ադրբեջանի ղեկավարութեան փորձերը` միջամտելու հարեւան Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան շահերին դիպչող գործընթացներին, անհիմն են եւ պէտք է դիտուեն որպէս մեր երկրի հանդէպ թշնամանքի հերթական դրսեւորում: Երկու տասնամեակ շարունակ ԼՂՀ-ն զարգանում է որպէս անկախ, ժողովրդավարական հանրապետութիւն, որն ի վիճակի է պաշտպանել իր ինքնիշխանութիւնը եւ ապահովել իր քաղաքացիների` բոլոր ժողովրդավարություններին յատուկ ընդհանուր իրաւունքներն ու ազատութիւնները: Անկախութեան տարիների ընթացքում երկիր են այցելել տասնեակ հազարաւոր հիւրեր քաղաքակիրթ աշխարհի երկրների մեծ մասից: Հանրապետութիւնում մշտապէս գործում են միջազգային, այդ թւում նաեւ ոչ կառավարական կազմակերպութիւնների, բիզնես-ձեռնարկութիւնների ներկայացուցչություններ: Ամէն տարի ԼՂՀ ԱԳՆ-ն արձանագրում է զբոսաշրջիկների թուի միջինը 15-տոկոսյա աճ, ինչը վկայում է ղարաբաղեան ֆենոմենի հանդէպ միջազգային հանրութեան անկեղծ եւ աճող հետաքրքրութեան մասին: Ցավոք, ԼՂՀ պետականութեան ամրապնդման ցանկացած վկայութիւն Բաքուի մօտ անհամարժէք արձագանք է առաջացնում, ինչի արդիւնքում ադրբեջանական իշխանութիւնները յաճախ դիմում են պետական շանտաժի եւ այլ բնորոշ գործողութիւնների, որոնք հակասում են միջազգային իրաւական եւ բարոյական նորմերի ժամանակակից համակարգին: Վերջին նախաձեռնութիւնը Բաքուի կողմից ոտնձգութիւն էր Ղարաբաղի ժողովրդի շահերի նկատմամբ, ինչը խոչընդոտում է Ադրբեջանի եւ ԼՂՀ միջեւ փոխվստահության ձեւաւորմանը, որն էլ իր հերթին անհրաժեշտ պայման է ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան արդիւնաւէտ կարգաւորման համար: Ադրբեջանի ղեկավարութիւնը պէտք է հրաժարուի ապակառուցողական քայլերից եւ իր քաղաքական կապիտալն ուղղի Հարաւային Կովկասում փոխադարձ ընդունելի խաղաղութեան ու կայունութեան հաստատմանն ուղղուած բանակցութիւններին` հաշուի առնելով առկայ իրողութիւնները»:
  -   Քաղաքական