ՄԱԿ-ի գրասենեակում բացուել է Կանանց միջազգային օրուան նուիրուած ցուցահանդէս<br /> <br />


ՄԱԿ-ի գրասենեակում բացուել է Կանանց միջազգային օրուան նուիրուած ցուցահանդէս

  • 04-03-2011 21:32:03   | Հայաստան  |  Մշակոյթ
Մարտի 4-ին ՄԱԿ-ի գրասենեակում բացուել է Կանանց միջազգային օրուան նուիրուած ցուցահանդէս: Դրա հիմքում ընկած է այս տարուայ յիշատակման թեման, այն է` «Կրթութեան, գործնական ուսուցման, գիտութեան եւ տեխնոլոգիայի հաւասար հասանելիութիւն. պատշաճ աշխատանք կանանց համար»: Ցուցադրուել էն հայ տաղանդաւոր նկարիչներ Ֆլորա Բաղդասարեանի եւ Վլադիմիր Գրիգորեանի գունեղ կտաւները: ՄԱԿ-ի գրասենեակում ցուցադրուած նրանց արուեստի գործերը գրաւել էն տարբեր նախասիրութիւնների տէր մարդկանց` երիտասարդների, նկարիչների, միջազգային հանրութեան, քաղաքացիական հասարակութեան խմբերի, լրատուամիջոցների, ինչպէս նաեւ լայն հասարակութեան ուշադրութիւնը: Ցուցահանդէսի կազմակերպման նպատակն էր ողջունել պետութեան ջանքերը եւ բարձրացնել հանրային իրազեկուածութիւնը գենդերային հաւասարութեան ու կանանց հզօրացման մասին ընդհանրապէս եւ Հայաստանում, մասնաւորապէս: Միաւորուած ազգերի կազմակերպութեան համաշխարհային առաքելութեան առանցքային սկզբունքը բոլորի համար հաւասար իրաւունքների եւ արժանապատուութեան ձեռքբերումն է: ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինայ Գերչեւան ասաց. «Հայկական արուեստի գործերի միջոցով ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակը ցանկանում է եւս մէկ անգամ հանրութեան ուշադրութիւնը սեւեռել գենդերային հաւասարութեան խթանման հարցին եւ գնահատել կանանց ունեցած աւանդը Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական ոլորտներում»: Նկարչուհի Ֆլորա Բաղդասարեանը յաւելեց. «Հայ կանայք գնահատում էն գենդերային հաւասարութեան խթանմանն ուղղուած ՄԱԿ-ի կարեւոր դերը»: Ցուցահանդէսը բաց կը լինի հանրութեան համար երեք շաբաթ` մինչեւ 2011թ. ապրիլի 28–ը, երկուշաբթիից ուրբաթ` ժամը 12:00 -15:00-ին:
  -   Մշակոյթ