Էդուարդ Նալբանդեան. Այս օրը ոսկէ տառերով կը գրուի ֆրանսիացի եւ հայ ժողովուրդների բարեկամութեան պատմութեան մէջ


Էդուարդ Նալբանդեան. Այս օրը ոսկէ տառերով կը գրուի ֆրանսիացի եւ հայ ժողովուրդների բարեկամութեան պատմութեան մէջ

  • 24-01-2012 01:47:22   |   |  Քաղաքական



Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանը Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագծի ընդունման կապակցութեամբ հանդէս է եկել հետեւեալ յայտարարութեամբ. «Այսօր Սենատի ընդունած որոշումը 2001 թուականին Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման մասին օրէնքի տրամաբանական շարունակութիւնն է: Այս օրը ոսկէ տառերով կը գրուի ոչ միայն ֆրանսիացի եւ հայ ժողովուրդների բարեկամութեան պատմութեան մէջ, այլեւ աշխարհում մարդու իրաւունքների պաշտպանութեան տարեգրքում եւ կը լրացնի մարդկութեան դէմ յանցագործութիւնների կանխարգելման առկայ մեխանիզմները։ Ֆրանսիան վերահաստատեց իր առանցքային դերակատարութիւնը որպէս համամարդկային արժէքների անշահախնդիր պաշտպան: էս կը ցանկանայի մեր երախտագիտութիւնը յայտնել Ֆրանսիայի Հանրապետութեան Նախագահին, Սենատին, Ազգային ժողովին, Կառավարութեանն ու Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին»:
  -   Քաղաքական