Orange-ն իր աջակցութիւնն է ցուցաբերում աուտիզմով հիւանդ երեխաներին


Orange-ն իր աջակցութիւնն է ցուցաբերում աուտիզմով հիւանդ երեխաներին

  • 27-01-2011 21:07:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Orange-ը եւ ,արաբկիրէ Միացեալ մանկական բարեգործական հիմնադրամն ամփոփում էն նախորդ տարում իրականացուած ծրագրի արդիւնքները եւ յայտարարում 2011թ. ծրագրի մասին Երեւան, 27 յունուարի, 2011թ. Այսօր ,արբեսէ Առողջութեան կենտրոնում Orange-ը եւ ,արաբկիրէ Միացեալ մանկական բարեգործական հիմնադրամն ամփոփեցին նախորդ տարուայ մայիսին մեկնարկած բարեգործական ծրագրի արդիւնքները, որի նպատակն էր աջակցութիւն ցուցաբերել աուտիզմով հիւանդ երեխաներին եւ վերջիններիս ծնողներին: Բազմաթիւ միջոցառումներից բաղկացած ծրագիրը, որոնց մասնակցել էն մօտ 45 ուսուցիչներ, 250 բժիշկներ եւ 100 երեխաներ, իրականացուել է Երեւանում, Լոռու, Շիրակի, Տաւուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում, ինչպէս նաեւ Վաղարշապատի տարածաշրջանում: Ծրագրի իրականացման համար Orange-ը յատկացրել էր ընդհանուր առմամբ 25 միլիոն 170 հազար դրամ: Ծրագրի շրջանակներում անցկացուել էն յատուկ դասընթացնէր աուտիզմով երեխաների մայրերի/խնամակալների համար, աուտիզի վերաբերեալ իրազեկման դասընթացնէր դպրոցների ուսուցիչների եւ աշակերտների համար, դասընթացնէր առաջնային բուժսպասարկման օղակի մանկաբոյժների եւ ընտանեկան բժիշկների համար, ինչպէս նաեւ Գերմանիայից հրաւիրուած մասնագէտի կողմից գործնական դասընթացնէր նեղ մասնագիտական խմբի եւ ծնողների համար: Ծրագրի շրջանակներում նաեւ թուով 16 աուտիզմով երեխաներ ունեցան բացառիկ հնարաւորութեան մայրերի եւ խնամակալների ուղեկցութեամբ իրենց ամառային հանգիստն անցկացնել Ապարանի լճի ափին գտնուող ամառային առողջարանային ճամբարում: , Orange-ը, լինելով հեռահաղորդակցութեան ընկերութիւն, իր հոգատարութիւնն է ցուցաբերում հասարակութեան այն անդամների նկատմամբ, ովքեր հաղորդակցման խնդիրներ ունէն: Աուտիզմը մի հիւանդութիւն է, որ վնասում է մարդու հաղորդակցման ունակութիւնները: Հոգալով աուտիզմով երեխաների մասին` ընկերութիւնը դրսեւորում է իր պատասխանատու վերաբերմունքը նրանց նկատմամբ, քանի որ այս երեխաները մեկուսացուած էն աշխարհից եւ դուրս էն մնում հասարակութեան հետ հաղորդակցումից: Ուրախ ենք այս համագործակցութեան համար, քանի որ աշխատում ենք իրենց գործին տիրապետող մասնագէտների հետ, որոնք բազմաթիւ տարիների փորձ ունէն: Այսօր ուրախութեամբ յայտարարում ենք նաեւ ծրագրի շարունակականութեան մասին: 2011-ին նոյնպէս կշարունակուէն դասընթացները մասնագէտների եւ մայրերի համար, իսկ ամառային ճամբարը կրկին կ'ընդունի աուտիզմով երեխաներին է, ասաց Orange-ի գլխաւոր տնօրէն Բրունոյ Դիւթուան: ,աուտիզմը մի հիւանդութիւն է, որը կարելի է դասել 20-րդ դարի չբացայայտուած հիւանդութիւնների շարքին: Անցեալ տարուանից Ամն-ում արդէն խօսում էն ,աուտիզմի պանդեմիայիէ մասին: Հիւանդութեան դէպքերի թուի աւելացում է նկատւում նաեւ Հայաստանում: Վերջին 4 տարիների ընթացքում հանրապետական մանկական նյարդահոգեբուժական դիսպանսերի մասնագէտների կողմից յայտնաբերուել էն աուտիզմի 336 նոր դէպք մինչեւ 5 տարեկան երեխաների տարիքային խմբում: Համապատասխան վերականգնողական եւ կրթական միջամտութեամբ, հիւանդութեան վաղ յայտնաբերմամբ, մենք կարող ենք օգնել նրանց յարմարուելու եւ ընկալելու իրենց շրջապատող աշխարհ` հնարաւորինս նպաստելով հասարակութեան մէջ նրանց ինքնուրոյնութեան ու կեանքի որակի բարձրացմանը: Այս ծրագրի նպատակն է ոչ միայն օգնել աուտիզմով երեխաների ընտանիքներին եւ բուժաշխատողներին, այլ նաեւ բարձրացնել հանրային իրազեկման մակարդակըէ, ասաց ,արաբկիրէ Միացեալ մանկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Բաբլոյեանը:
  -   Մամլո հաղորդագրություն