Orange-ն իր աջակցությունն է ցուցաբերում աուտիզ‹


Orange-ն իր աջակցությունն է ցուցաբերում աուտիզ‹

  • 27-01-2011 21:07:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Orange-ը և ,Արաբկիրե Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամն ամփոփում են նախորդ տարում իրականացված ծրագրի արդյունքները և հայտարարում 2011թ. ծրագրի մասին Երևան, 27 հունվարի, 2011թ. Այսօր ,ԱրԲեՍե Առողջության կենտրոնում Orange-ը և ,Արաբկիրե Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամն ամփոփեցին նախորդ տարվա մայիսին մեկնարկած բարեգործական ծրագրի արդյունքները, որի նպատակն էր աջակցություն ցուցաբերել աուտիզմով հիվանդ երեխաներին և վերջիններիս ծնողներին: Բազմաթիվ միջոցառումներից բաղկացած ծրագիրը, որոնց մասնակցել են մոտ 45 ուսուցիչներ, 250 բժիշկներ և 100 երեխաներ, իրականացվել է Երևանում, Լոռու, Շիրակի, Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում, ինչպես նաև Վաղարշապատի տարածաշրջանում: Ծրագրի իրականացման համար Orange-ը հատկացրել էր ընդհանուր առմամբ 25 միլիոն 170 հազար դրամ: Ծրագրի շրջանակներում անցկացվել են հատուկ դասընթացներ աուտիզմով երեխաների մայրերի/խնամակալների համար, աուտիզի վերաբերյալ իրազեկման դասընթացներ դպրոցների ուսուցիչների և աշակերտների համար, դասընթացներ առաջնային բուժսպասարկման օղակի մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար, ինչպես նաև Գերմանիայից հրավիրված մասնագետի կողմից գործնական դասընթացներ նեղ մասնագիտական խմբի և ծնողների համար: Ծրագրի շրջանակներում նաև թվով 16 աուտիզմով երեխաներ ունեցան բացառիկ հնարավորության մայրերի և խնամակալների ուղեկցությամբ իրենց ամառային հանգիստն անցկացնել Ապարանի լճի ափին գտնվող ամառային առողջարանային ճամբարում: , Orange-ը, լինելով հեռահաղորդակցության ընկերություն, իր հոգատարությունն է ցուցաբերում հասարակության այն անդամների նկատմամբ, ովքեր հաղորդակցման խնդիրներ ունեն: Աուտիզմը մի հիվանդություն է, որ վնասում է մարդու հաղորդակցման ունակությունները: Հոգալով աուտիզմով երեխաների մասին` ընկերությունը դրսևորում է իր պատասխանատու վերաբերմունքը նրանց նկատմամբ, քանի որ այս երեխաները մեկուսացված են աշխարհից և դուրս են մնում հասարակության հետ հաղորդակցումից: Ուրախ ենք այս համագործակցության համար, քանի որ աշխատում ենք իրենց գործին տիրապետող մասնագետների հետ, որոնք բազմաթիվ տարիների փորձ ունեն: Այսօր ուրախությամբ հայտարարում ենք նաև ծրագրի շարունակականության մասին: 2011-ին նույնպես կշարունակվեն դասընթացները մասնագետների և մայրերի համար, իսկ ամառային ճամբարը կրկին կընդունի աուտիզմով երեխաներին ե, ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: ,Աուտիզմը մի հիվանդություն է, որը կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին: Անցյալ տարվանից ԱՄՆ-ում արդեն խոսում են ,աուտիզմի պանդեմիայիե մասին: Հիվանդության դեպքերի թվի ավելացում է նկատվում նաև Հայաստանում: Վերջին 4 տարիների ընթացքում հանրապետական մանկական նյարդահոգեբուժական դիսպանսերի մասնագետների կողմից հայտնաբերվել են աուտիզմի 336 նոր դեպք մինչև 5 տարեկան երեխաների տարիքային խմբում: Համապատասխան վերականգնողական և կրթական միջամտությամբ, հիվանդության վաղ հայտնաբերմամբ, մենք կարող ենք օգնել նրանց հարմարվելու և ընկալելու իրենց շրջապատող աշխարհ` հնարավորինս նպաստելով հասարակության մեջ նրանց ինքնուրույնության ու կյանքի որակի բարձրացմանը: Այս ծրագրի նպատակն է ոչ միայն օգնել աուտիզմով երեխաների ընտանիքներին և բուժաշխատողներին, այլ նաև բարձրացնել հանրային իրազեկման մակարդակըե, ասաց ,Արաբկիրե Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Բաբլոյանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play