Բլիւզ համերգ Մարտին Լիւթեր Քինգի օրուայ կապակցութեամբ


Բլիւզ համերգ Մարտին Լիւթեր Քինգի օրուայ կապակցութեամբ

  • 25-01-2011 20:49:39   | Հայաստան  |  Մշակոյթ
Յունուարի 25-ին ԱՄՆ դեսպանատանը կայացաւ բլիւզ համերգ` Մարտին Լիւթեր Քինգի օրուայ կապակցութեամբ: Դեսպանատան հիւրերն էին ԱՄՆ կառավարութեան Միջազգային առաջնորդ այցելուների ծրագրի մասնակիցները: Հիւրերի համար հանդէս եկաւ Սուրէն Առուստամեանի բլիւզ նուագախումբը: Հիւրերին ողջունելով` ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը համառօտակի անդրադարձ կատարեց դ-ր Քինգի ժառանգութեանը եւ ներկայացրեց երաժիշտներին: Մարտին Լիւթեր Քինգը Միացեալ Նահանգների քաղաքացիական իրաւունքների շարժման գաղափարական առաջնորդն էր: 1964թ. նա արժանացաւ Խաղաղութեան նոբելեան մրցանակի: Դ-ր Քինգը` որպէս առաջնորդ եւ գործիչ, ցոյց էր տալիս այն նշանակալի դերակատարումը, որ ժողովրդավարական հասարակարգում վերապահուած է շարքային քաղաքացիներին` որպէս սոցիալական քննադատների եւ փոփոխութիւնների շարժիչ ուժի: Յունուար ամսուայ երրորդ երկուշաբթին նշւում է որպէս ամենամեայ տօն, որը նշանաւորում է ամերիկեան հասարակութեան համար դ-ր Քինգի կատարած մեծ ներդրումները: Նախագահ Օբամայի հռչակագրում ասւում է. ,դ-ր Քինգն իր կեանքը նուիրեց միւսներին ծառայելուն` մեզ յիշեցնելով, որ ,մարդկային առաջընթացը ոչ ինքնաբերաբար է ստացւում, եւ ոչ էլ անխուսափելի է: Իւրաքանչիւր քայլ դէպի արդարադատութիւն պահանջում է զոհողութիւններ, տառապանք եւ պայքար` ջերմեռանդ ու անխոնջ ջանքեր նուիրեալ անհատների կողմիցէ: Արժանին մատուցելով դ-ր Քինգի գործունէութեանը մենք նշում ենք ոչ միայն նրա ունեցած ներդրումը մեր երկրի ու աշխարհի համար, այլ նաեւ վերահաստատում այն գիտակցումը, թէ մեզնից իւրաքանչիւրն ինչքան բան է կարող է անել ամէն օր այս կարեւորագոյն ու շարունակական գործումէ: Միջազգային առաջնորդ այցելուների ծրագիրը ԱՄՆ պէտքարտուղարութեան մասնագիտական կրթական փոխանակումների առաջատար ծրագիրն է: Այն հանդիպումների, այցերի, խորհրդակցութիւնների, հիւրասիրութեան, մշակութային միջոցառումների համադրման միջոցով փորձում է այնպէս անել, որ իւրաքանչիւր մասնակից առաւել խորը պատկերացում կազմի ԱՄՆ քաղաքական, սոցիալական, աշխարհագրական, տնտեսական եւ մշակութային բազմազանութեան մասին, ծանօթանայ տարբեր պատասխանատու դիրքորոշումների` պաշտօնական եւ ոչ պաշտօնական, եւ ձեւաւորի տեւական եւ արգասաբեր կապեր ամերիկեան գործընկերների հետ: 1993թ. ի վեր ԱՄՆ դեսպանութեան Միջազգային առաջնորդ այցելուների ծրագրի շրջանակում աւելի քան 500 հայ առաջնորդներ էն մեկնել Միացեալ Նահանգներ:
  -   Մշակոյթ