Սերժ Սարգսեանը հանդիպում է ունեցել Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի հետ<br />


Սերժ Սարգսեանը հանդիպում է ունեցել Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի հետ

  • 17-01-2011 20:24:00   |   |  Քաղաքական
ՆԻԿՈՍԻԱ, 17 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պետական այցով Կիպրոսում գտնուող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը յունվարի 17-ին հանդիպում է ունեցել Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի հետ: Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են հայ-կիպրական դարաւոր բարեկամութեանը, պատմականօրէն երկու ժողովուրդների ճակատագրերի նմանությանը, ինչպէս նաեւ պետականութեան կորստի դժուարին ժամանակներում մշակոյթի, ազգային ինքնութեան պահպանման գործում հայ եւ կիպրացի ժողովուրդների կեանքում եկեղեցու ունեցած դերին եւ նշանակութեանը: Ս.Սարգսեանն Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի հետ խօսել է նաեւ կիպրահայ համայնքի մասին, որը Կիպրոսի իշխանութիւնների եւ նաեւ եկեղեցու շնորհիւ հաջողութեամբ ինտեգրուել է այդ երկրի հասարակութեանը` պահպանելով իր ազգային ինքնութիւնը: Կիպրոս կատարած պետական այցի շրջանակներում Ս.Սարգսեանն այցելել է նաեւ հայկական «Նարեկ» դպրոց, ծանօթացել այդ ուսումնական հաստատութեան պայմաններին, գործունէութեանը եւ դպրոցին անհրաժեշտ գրքեր նուիրել: Նիկոսիայում այնուհետեւ Ս.Սարգսեանն այցելել է հայկական Սուրբ Աստուածածին եկեղեցի, հանդիպում ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
  -   Քաղաքական