Բակո Սահակեանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին<br />


Բակո Սահակեանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին

  • 21-12-2010 15:24:00   | Հայաստան  |  Սպորտ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան նախագահ Բակո Սահակեանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամաւոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբէն Հայրապետյանին, ՀՀ ԱԺ անկախ պատգամաւոր Վիկտոր Դալլաքյանին եւ Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հաւաքական թիմի աւագ Հենրիկ Մխիթարեանին: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամուէլ Կարապետեանը, քննարկուել են Արցախում ֆուտբոլի զարգացման հետ կապուած հարցեր: Առանձնայատուկ ուշադրութիւն է դարձուել մարզաձեւի մասսայականացմանը պատանիների շրջանում: Բ.Սահակեանը շնորհակալութիւն է յայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Արցախում սպորտի եւ համապատասխան ենթակառուցուածքների զարգացմանը մշտապէս նպաստելու համար` այն համարելով կարեւոր հայրենանուեր գործունէութիւն:
  -   Սպորտ