Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին<br />


Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին

  • 21-12-2010 15:24:00   | Հայաստան  |  Սպորտ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին եւ Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական թիմի ավագ Հենրիկ Մխիթարյանին: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը, քննարկվել են Արցախում ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մարզաձեւի մասսայականացմանը պատանիների շրջանում: Բ.Սահակյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Արցախում սպորտի եւ համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը մշտապես նպաստելու համար` այն համարելով կարեւոր հայրենանվեր գործունեություն:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play